Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք է հրավիրում
Քաղաքականություն
02.02.2021 | 19:51Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ին, լինել Ազգային ժողովի շենքի մոտ
Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում, ըստ շարժման ղեկավարների, ընդգրված են հակապետական օրինագծեր:
«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ին, հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու»,- ասված է հաղորդագրությունում: