Եթե Ադրբեջանը ռազմագերիներին չտա, ուրեմն պատանդ պահող երկիր է. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Բոլորը

Մարդիկ տեսնում են, որ պատերազմն ավարտվել է, փաստաթուղթ կա ստորագրված, բայց մի երկիրն իրեն պահում է ահաբեկչի պես, միայն ահաբեկիչն է պատանդ պահում և փորձում պայմաններ թելադրել: Այս մասին այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ապտվիրակության ասուլիսի ընթացքում ասաց պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը հավելեց, որ ԵԽԽՎ-ում իր ելութում նշել է, որ կա՛մ պետք է Ադրբեջանը ռազմագերիներին վերադարձնի, կա՛մ ԵԽԽՎ-ն պետք է Ադրբեջանը հայտարարի տեռորիստական երկիր, որովհետև Ադրբեջանը եթե ռազմագերիներին չտա, ուրեմն պատանդ պահող երկիր է:

Մարուքյանը նաև ընդգծեց, որ ԵԽԽՎ պատվիրակությունը արել է ամեն հնարավորը, ավելին հնարավոր չի եղել անել:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության թերացո՞ւմն էր, որ հայ ռազմագերիների հարցը չհաջողվեց ԵԽԽՎ նստաշրջանի ընթացիկ քննարկման թեմա դարձնել, Մարուքյանը նշեց. «Եթե այդ նախաձեռնությունը չարվեր, ես անպայման կքննադատեի պատվիրակության ղեկավարին և կասեի, որ նման առաջարկ եմ արել, և չի արվել այդ նախաձեռնությունը: Մենք գնալուց առաջ քննարկել ենք՝ ինչ անենք: Ես առաջարկել եմ, որ պետք է անպայման պահանջենք դեբատ. բոլորով որոշել ենք, որ դա պետք է անել, բայց միևնույն ժամանակ հստակ իմացել ենք, որ նախաձեռնությունը մերժվելու է: Դա նույն բանն է, որ, օրինակ՝ դատավարության ընթացքում առաջին ատյանի դատարանը ինչ-որ գործով մերժի, Վերաքննիչը մերժի և հասնես Վճռաբեկ դատարան, բայց այդ դատավարական պրոցեսի ընթացքում նախադեպեր են ծնվում: Հիմա ակնհայտ է, որ բյուրոն մերժեց: Բյուրոն մերժել է ոչ թե Ստրասբուրգում, այլ մենք Հայստանում ենք եղել, որ բյուրոն մերժել է»:

Պատգամավորի խոսքով՝ նույն դեբատը եղել է դահլիճում ելույթների տեսքով ու նաև քաղաքական խմբերում:

«Վերջին հաշվով քննարկումը եղավ: Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիները վերադարձի մասին, այդ կոչն արել են»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: