Ի՞նչ կարժենան դեպի ՌԴ թռիչքի տոմսերն առաջիկա օրերին․ չվերթների առաջին օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
Բոլորը

Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը Հայաստանից Ռուսաստան մեկնելու համար բավարար կլինի կորոնավիրուսի թեստի՝ 72 ժամ ժամկետով բացասական արդյունքի առկայությունը։ Հունվարի 27-ին Կառավարության նիստի ժամանակ այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ ծրագիրը պիլոտային է։ Առաջին իսկ օրը՝ փետրվարի 1-ին, «Զվարթնոց» օդանավակայանը, վերջին ամիսների համեմատ, անսովոր մարդաշատ էր։ Դեպի Ռուսաստան այսօր նախատեսված 5 չվերթի տոմսերը վաճառված են։

Ուղևորներից Մառա Խառատյանը Մոսկվայում է բնակվում, մեկ տարի առաջ է եկել Հայաստան՝ տատիկ-պապիկին տեսության ու էլ գնալ չի կարողացել։ Ծնողները Մոսկվայում են։

Ռուզաննա Ավետիսյանի ընտանիքի մի մասը նույնպես Մոսկվայում է․ մոտ 1 տարի է՝ չեն տեսնվել։ «Գնում ենք միանանք մեր ընտանիքին։ Ամուսինս, տղաս, հարսս, թոռնիկներս էնտեղ են, ես ու փոքր տղաս էինք եկել»,- ասում է տիկին Ռուզաննան։

Իսկ Հակոբյան Մարիետան դեռ չգիտի՝ երբ կվերադառնա, կամ կվերադառնա՞, թե՞ ոչ։ Աշխատելու է գնում, ընտանիքը մնում է Հայաստանում։ Արտագնա աշխատանքի փորձ չունի։ Երկրորդ անգամ է գնում Մոսկվա․ առաջին անգամ տարիներ առաջ է եղել այնտեղ։

Ի տարբերություն տիկին Մարիետայի՝ Մանթաշից Մոսկվա մեկնողներն արտագնա աշխատանքի փորձ ունեն։ Խմբով են գնում։ «Ամեն տարի գնացել ենք, մնանք ինչ անենք, էստղ աշխատանք չկա, գյուղացի ենք, հողից բերք չենք կարող ստանալ։ Նախորդ տարի փակ էր, չգնացի, հիմա բաց է՝ գնում եմ»,-ասում են նրանք։

Ավելացնում են՝ Ամանորին գալու են՝ երեխաները, թոռները, ընտանիքը այստեղ են։

Ոչ բոլոր ուղևորներին, սակայն, հաջողվեց օդանավ հասնել։ Չվերթներից մեկի դեպքում պարզվեց՝ կորոնավիրուսի թեստի պատասխանի հետ կապված խնդիրներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան