Միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է. Յուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Լուրեր

12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան, այդ կապակցությամբ տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է.

«Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում զբաղվել եմ նրանով, ինչն ամենաշատն եմ սիրել: Ամեն անգամ, երբ ոտք եմ դրել խաղադաշտ, նվիրվել եմ 100 տոկոսով, և հիմա, հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ վերջին տարում՝ վնասվածքներս, «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռանալս, այն գիտակցությունը, որ չեմ կարողանալու խաղալ 100 տոկոսով, որոշում եմ կայացրել հեռանալ հիմա՝ ինձ համար ցանկալի պայմաններում, քան ձգձգել այս ամենը ևս մի քանի տարով:

Հպարտ եմ, որ խաղացել եմ աշխարհի լավագույն լիգաներից մի քանիսում և ապրել եմ աշխարհի լավագույն քաղաքներից մի քանիսում: Շնորհակալ եմ ակումբային կարիերայիս ընթացքում իմ կողքին խաղացած բոլոր խաղընկերներիս, ինձ մարզած բոլոր մարզիչներին: Իմ խաղացած գրեթե բոլոր ակումբներում հասել եմ նվաճումների, որոնք թանկ են իմ համար:

Այդուհանդերձ, ինձ համար առանձնահատուկ է եղել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալը: Ցանկացած ֆուտբոլիստ դեռ փոքր հասակից երազում է իր երկրի հավաքականում հանդես գալու մասին: Ես որոշում ընդունեցի խաղալ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում, չնայած որ ԱՄՆ-ի հավաքականում խաղալն ինձ հնարավորություն կտար հանդես գալ Աշխարհի առաջնությունում: Ինձ համար դա ավելի մեծ պատիվ էր, քանի որ ես ցանկանում էի միանալ Հայաստանի հավաքականին՝ տարբերություն ստեղծելու համար: Կարող եմ հպարտորեն ասել, որ ինձ դա հաջողվեց: Հայկական ֆուտբոլի պատմության լավագույն սերունդներից մեկի մասնիկը լինելը, մեր ազգին այդքան ուրախություն պարգևելը իմ 14-ամյա կարիերայի գլխավոր ձեռքբերումն է:

Ավարտելով այն, ինչ մտադրվել էի ասել, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում կողքին խաղացել եմ հավաքականի կազմում: Առանց իմ խաղընկերների իմ կարիերան երբեք չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, հավաքականի և ֆեդերացիայի անձնակազմին, բոլոր այն մարդկանց, ովքեր դեր են ունեցել իմ կարիերայի ընթացքում: Հատկապես շնորհակալ եմ մեր հիանալի երկրպագուներին, որոնց աջակցությունը զգացել եմ ինձ համար ամենածանր պահերին: Հուսով եմ և նաև վստահ, որ կրկին կհանդիպենք ֆուտբոլ խաղի շրջանակներում՝ ինչ կարգավիճակում էլ որ ես լինեմ».-Մովսիսյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: