Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի հարցը որպես փոխզիջում կբարձրացնի և կպահանջի Մեղրիով միջանցք․ ադրբեջանագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.01.2021 | 16:17Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի հարցը որպես փոխզիջում կբարձրացնի և կպահանջի Մեղրիով միջանցք: Այս մասին «Բանակը և անվտանգության նոր մարտահրավերները պատերազմից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ՝ փաստացի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից գնալով մեծանալու է և վերածվելու է էկզիստենցիալ կախվածության:
Ադրբեջանագետի խոսքով՝ Հայասատանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ինքնիշխանությունը հնարավորինս վերականգնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: