Ադրբեջանցի զինվորներին թաղել են «ճահճում»․ գերեզմանոցում ծնողները բողոքի ակցիա են անում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Բոլորը

Մի քանի օր է՝ Ադրբեջանում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները տարաբնույթ բողոքի ակցիաներ են անցկացնում։ 17 զինծառայողների ընտանիքների անդամները բողոքում են, որ իրենց զինվորներին հուղարկավորել են Բաքվի ծայրամասային Գարադաղի շրջանի լքված մի վայրում։ Հարազատները պահանջում են զինծառայողների վերահուղարկավորել «Շեհիդների պուրակում»։

Ծնողները հայտարարել են, որ 17 զինծառայողներին՝ Բաքվի Յասամալի ու Նասիմանի շրջաններից, առանց ընտանիքների համաձայնության են հուղարկավորել Գարադաղի շրջանում՝ ճամփեզրին։

Հարազատները նախօրեին բողոքի ակցիա են անցկացրել գերեզմանոցում։ Նրանք պնդում են, որ տարածքը ճահճային է, գերեզմաններն էլ ողողված են ջրով։ Զոհվածների հարազատները հանել են շիրմաքարերը, արդյունքում պարզվել է, որ գերեզմանները ողողված են ջրով։ Սա ավելի է զայրացրել զոհվածների ծնողներին, իրավիճակը լարվել է, հարազատները փորձել են քանդել գերեզմանները։

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկատությունների համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցները գիշերել են գերեզմանոցում և հիմա էլ շարունակում են ակցիան։

Ավելի վաղ պաշտոնյաների ուշադրությունը գրավելու ու իրենց բողոքը տեղ հասցնելու համար զոհվածների հարազատները Բաքվում էին ակցիա անցկացրել՝ փակելով Թբիլիսյան խճուղին ու Պաշտպանության նախարարությանը հարակից Խորհրդարանական պողոտան։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը կամ պետական այլ կառույցներ առայժմ որևէ կերպ չեն արձագանքել այս ակցիաներին։

Էմմա Չոբանյան