ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության հետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող «Թվինինգ» ծրագրի հունվարի 26-ին կայացած համատեղ կոորդինացիոն հեռավար հանդիպումը պաշտոնապես հաստատել է ծրագրի նախնական՝ գնահատման փուլի ավարտը՝ նախանշելով հիմնական աշխատանքային գործընթացների սկիզբը. այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Բացման խոսքով հանդես եկան ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և միջազգային փորձագետ Մարի Վելասկես Ֆրեդրիկսոնը։ Նրանք անդրադարձան ծրագրի նախնական փուլի ընթացքին, կարևորությանը և նպատակայնությանը։

Ծրագրի համաղեկավար Ջոն Անդերսեը ներկայացրեց կարողությունների գնահատման ամփոփ հաշվետվություն, որտեղ միջազգային փորձագետների կողմից բացահայտված էին ծրագրի բաղադրիչների առնչությամբ առկա խնդիրները։

Բացահայտումների վերաբերյալ մանրամասն ելույթներով հանդես եկան ծրագրի բաղադրիչների միջազգային ղեկավարները՝ Տատյանա Միլկամանովիչը (Լատվիա), Սեսիլիա Ուներամը (Շվեդիա) և Անաստասիա Էզերեթսը (Շվեդիա)։

Կարողությունների գնահատման հաշվետվության մասին անդրադարձով հանդես եկավ ԱՌՆ Սենդայի գործողությունների ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը։

Հարկ է նշել նաև, որ անկախ համավարակի ստեղծած խոչընդոտներից՝ ծրագրի շվեդական փորձագետներից Ս. Ուներամը արդեն իսկ գտնվում է Երևանում, ԱԻՆ գործընկերների հետ մասնակցում էր հանդիպմանը։ Մյուս փորձագետը՝ Ա. Էզերեթսը, դարձյալ Շվեդիայից, ժամանալու է առաջիկա օրերին։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Թվինինգ ծրագրի բոլոր բաղադրիչների ղեկավարները և ենթաբաղադրիչների փորձագետները։

Հանդիպման արդյունքում նախանշվեցին առաջիկայում իրականացվելիք միջոցառումները և դրանց ժամկետները»,- ասվում է հաղորդագրության մեջ։