Մակունցի հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն. Աշոտյան

Լուրեր

19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ է, որի նշանակումը ԱՄՆ-ում որպես ՀՀ դեսպան կլինի քաղաքական իմաստով խաբեություն, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ սա չպետք է շփոթել ուղիղ իմաստով գործակալ լինելու հետ։

«Դավադիր սրիկան առնվազն 2 անգամ հայտարարում էր, որ դեսպանների քաղաքական նշանակումներ չեն լինելու, այդ նշանակումները սխալ են, նախկինները շատ էին դա անում, ինքը դա չի անելու։ Մասնավորապես՝ նա նման հայտարարություն արել է 2018 թվականի մայիսի 8-ին, երբ առաջադրվում էր որպես վարչապետ, հետո 2019 թվականի մայիսի 8-ին, երբ հրապարակում էր իր 100 «հեքիաթների» ժողովածուն, 63-րդ, թե 67-րդ կետն էր դրա մասին։ Ինչ վերաբերում է մասնագիտականին, Դիվանագիտական ծառայության մասին օրենքը պարզ բանաձևում է, որ դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, իսկ Մակունցի մասնագիտական ունակությունները արտաքին աշխարհի հետ շվելիս սահմանափակվել են ժամանակին Հայաստանի բուհերից մեկում իր արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով։ Այս խորհրդարանում նա եղել է ընդամենը 2 բարեկամական խմբերի ղեկավար՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիա։ Քանի որ ո՛չ ես, ո՛չ հանրությունը տեղյակ չէ արդյունքների մասին, կարող ենք փաստել, որ այստեղ նույնպես որևէ աստղ նա երկնքից չի բռնել»,- ասաց Աշոտյանը։

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցին՝ Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ պատահական չէ, որ Տոնոյանը հիմա որոշել է խոսել։

«Հիշում եք, որ «Պատրոն Դավիթ» կոչվող անձի հետ կապված բազմաթիվ քննարկումներից հետո ինչ-որ քրեական գործեր եղան։ Ես կարծում եմ, որ նախկին նախարարը հանրային խոսքով լսացնում է նաև Նիկոլին, որ ես կամ, և եթե «Պատրոն Դավիթի» գործը փորձեք բերել ու ներառել ինձ, ես կսկսեմ խոսել։ Այսինքն՝ սա նաև նախազգուշացում էր Փաշինյանին»,- նշեց Աշոտյանը։

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններին, ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ իրենց իշխանության եղած ժամանակ բանակցային ամբողջ գործընթացն արձանագրել է հայկական կողմի համար մի շարք կարևոր հանգուցային հաջողություններ, Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը դիտվել է որպես կարգավորման հիմնաքար։

«Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների կողմից դիտվել է որպես կոնստրուկտիվ կողմ, մենք համանախագահների ֆավորիտն էինք, որովհետև այնքան խելոք էինք բանակցում, որ մեր դիրքերը պահելով՝ կարողանում էինք կոնստրուկտիվ հանդես գալ Ադրբեջանի ֆոնի վրա։ Մյուս հաջողությունն այն է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարները 2009-ից մինչև 2013 թվականը հինգ հայտարարություն ընդունեցին, որով հաստատեցին, որ Արցախի կարգավիճակի հարցը հանգուցային է, պետք է լուծվի ազատ կամարտահայտությամբ»,- մանրամասնեց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ բանաձևել էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ «Սա էր մեր կարգավորման կրեդոն և, լինելով փոխզիջումների կողմնակից, Հայաստանը մշտապես կարողացել է պնդել ու հասնել նրան, որ Արցախի ինքնորոշման իրավունքն ամրագրված է եղել որպես հիմնարար սկզբունք»։