«Մի հատ նկար նայելու համար երեք տարի դատում են». Ս. Բաբայանի գործով մեղադրյալ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի գործով դատական նիստը հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառաբանությամբ:

Նիստի ընթացքում նախկին հրամանատարը հարց հնչեցրեց՝ ինչու դատարան չի բերվում զենքի առքուվաճառքը կազմակերպած անձը, ում վերջերս Վրաստանում ձերբակալել էին. «Ապրանք բերող, ծախող, առնողը չկա՞, բերեք ստեղ՝ տեսնենք ո՞վ ա»,- պահանջեց Բաբայանը:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հայտարարեց. «Մի հատ նկար նայելու համար երեք տարի դատում են: Էդ, որ գնացել հայրենիք ենք պաշտպանել, դա չի հաշվվում, որ ուզել ենք էլի հայրենիքին օգնենք՝ պիտի դատե՞ն: Մտադիր եմ եղել բանակին օգնելու համար զենք բերել, բայց տեսել եմ, որ տրուբա ա, ես ասել եմ՝ դա տրուբա ա մի բերեք, մեզ պետք չի: Ես որ ընտրությունների ժամանակ իմ ընկերներին «քյոմագ եմ» արել, դա ա պատճա՞ռը էս դատավարության»,- հայտարարեց ամբաստանյալը:

Սամվել Բաբայանի պաշտպանը՝ Ավետիս Քալաշյանը, ներկայացնելով իր բողոքը, ասաց, որ Սամվել Բաբայանին ուղղված մեղադրանքները պատճառաբանված ու հիմնավորված չեն: «Նշեմ, որ դատավճռում արձանագրվել է, որ Սամվել Բաբայանը դրդել է ապօրինի կերպով զենք ձեռք բերել, ես գտնում եմ, որ նման ձևակերպմամբ Առաջին ատյանի դատարանը խախտել է օրենքը և դուրս եկել մեղադրանքի սահմաններից: Ողջ նախաքննության և դատաքննության ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու, ինչ նպատակով է Բաբայանը դրդել ձեռք բերել ապօրինի ռազմամթերք»,- նշեց փաստաբանը:

Նա նաև ասաց, որ Սամվել Բաբայանը ընդամենը Սանասար Գաբրիելյանի ցույց տված լուսանկարն է տեսել, որտեղ պատկերված է եղել «Իգլայի» մասնիկ, Բաբայանն ասել է, որ դա պիտանի չէ, և Գաբրիելյանը չգնի դա:

Անդրադառնալով Բաբայանի կողմից ամբաստանյալներին հիսուն հազար դոլարով շահագրգռելուն և զենքի ձեռքբերման դրդմանը՝ Քալաշյանը նշեց, թե հատուկ մարմինները ընդամենը հեռախոսազրույց են լսել, որտեղ նշվել է հիսուն հազարի մասին, և միանգամից, առանց լուրջ հիմնավորումների, մտածել են, որ Բաբայանը խոստացել է զենքի ձեռք բերման համար այդ գումարը վճարել: Դատավորները փաստաբանին ընդհատեցին՝ տեղեկացնելով, որ աշխատանքային օրն ավարտին է մոտենում և այդպիսով նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 2-ին՝ ժամը 12.00-ին:

Լիլիթ Շաբոյան