Մոսկվայում ավարտված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը մրցապայքարն ավարտել է 15-րդ տեղը գրավելով: Հայրապետյանը, կարճ և կամավոր ծրագրերում վաստակելով 196.63 միավոր, սահմանել է անձնական ռեկորդ, ինչը լավագույն արդյունքն է Հայաստանի Հանրապետության տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ:
Մեր երկիրը ներկայացնող Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ զույգը կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում 131,30 միավորով զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ գեղասահքի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է հունվարի 15-ից 21-ը: