Բոբ Մենենդեզը մտահոգություններ է հայտնել Թուրքիայի վերաբերյալ, նշել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը խոսելու կարևորությունը

Լուրեր

02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
Բոլորը

Ս.թ. հունվարի 19-ին Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցկացրել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունն ԱՄՆ Պետական քարտուղարի պաշտոնում հաստատելու հարցով լսումներ. հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Ավելի քան չորս ժամ տևած լսումների ընթացքում սենատորները բարձրաձայնեցին հարցերի լայն շրջանակ` ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից մինչև Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասին մտահոգություններ, ի թիվս ամերիկյան քաղաքականության այլ առաջնահերթությունների:

Եկող գումարման հանձնաժողովի նախագահ ու ներկայիս ավագ անդամ, Սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հույս հայտնեց, որ նորընտիր նախագահ Բայդենը հետամուտ կլինի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ճանաչելու իր խոստմանը:

«Մենք ողջունում ենք Սենատոր Մենենդեզին՝ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը հաստատելու հարցում իր առաջնորդության համար»,– հայտատարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք հորդորում ենք Բայդենի գալիք վարչակազմին հավատարիմ մնալ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իրենց ստանձնած պարտավորություններին և աջակցել Հայաստանին և Արցախին՝ հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծած վեցշաբաթյա պատերազմին հաջորդող շրջանում»,– շարունակեց Արդունին:

Սենատոր Մենենդեզը նաև մտահոգություններ հայտնեց Կիպրոսում, Հունաստանում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների, վերջինիս կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնման և «Լեռնային Ղարաբաղում (Արցախ) Ադրբեջանի ագրեսիային» աջակցելու վերաբերյալ: Բացի այդ, Սենատորը հայտատարեց, որ հավատացած է, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ կատարեց»,- ասված է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունում: