Շարունակվում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիների համար, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Քաղաքականություն
22.01.2018 | 15:29ՀՀ-ում ԱՄն դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է, որ շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիների համար:
«Կոնգրեսի կողմից ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում ենք, որ այս պահին դեսպանատունը շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս ֆեյսբուքյան էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի»,- ասված է հայտարարությունում: