Կամովին Արցախ մեկնած պայմանագրայինները ավելի քիչ վարձատրություն են ստացել, քան տեղակայման վայրերում մնացածները. ինչու է այդպես ստացվել․ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.01.2021 | 17:45ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը իր հարցն ուղղեց պաշտպանության նախարարին. «Այն պայմանագրայինները, ովքեր կամովին մեկնել են Արցախ և մասնակցել են պատերազմին, ստացել են ավելի քիչ վարձատրություն, քան նրանք, ովքեր մնացել են իրենց տեղակայման վայրերում, ինչը անարդարության զգացում է առաջացրել: Ինչո՞ւ է այդպես ստացվել»:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խնդրեց գրավոր ուղարկել հարցը: