Հանձնաժողովը գնահատական կտա, թե կորոնավիրուսի դեմ պայքարը որ մասերով է տապալվել. Արկադի Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսական ճգնաժամը բավականին խորն է, այն պայմանավորված է ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ հետպատերազմյան իրավիճակով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության գնահատման հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։

«Պետության համար սոցիալական բեռը մեծացել է, և դա է պատճառը, որ մենք պնդում ենք, որ 2021-ի բյուջեն պետք է վերանայվի, ներկայացվի նոր նախագիծ, դրա համար էլ 2021-ի բյուջեին դեմ քվեարկեցինք: Մարտահրավերները շատ են, իսկ լուծումը երկրի նոր անվտանգային ռազմավարության մշակման մեջ պետք է լինի, որը կնախատեսի ինչպես ՀՀ պաշտպանական, այնպես էլ տնտեսական, սոցիալական ռազմավարությունը»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության գնահատման հանձնաժողովի աշխատանքներին՝ Խաչատրյանն ընդգծեց, որ շատ կարևոր է, թե ինչպիսի հաղորդակցություն է եղել հանրության հետ՝ զգոնություն ձևավորելու համար:

«Հանրության մոտ կան բազմաթիվ հարցեր՝ կապված կորոնվիրուսի դեմ պայքարի արդյունավետության հետ։ Պետք է պարզել՝ արդյո՞ք հանրային հաղորդակցությունը պատշաճ է իրականացվել, և մարդիկ ընկալել են խնդրի լրջությունն ու բարդությունը»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այդ է պատճառը, որ ընդդիմադիր խմբակցությունը նախաձեռնել է հանձնաժողովի ստեղծումը: «Հարյուրավոր հարցեր կան՝ կապված համավարակի տարածման, կանխարգելման և բուժման արդյունավետության, մարդու իրավունքների սահմանափակման, հետևանքների վերացմանը կամ մեղմանն ուղված գործողությունների արդյունավետության հետ։

Եթե որևէ որոշում կարելի էր կայացնել ավելի շուտ, միգուցե չունենայինք այդ ծավալները։ Ուսումնասիրության առարկա պետք է դառնան այն հարցերը, թե որ դեպքերում մենք կարող էինք ավելի արդյունավետ գործել, և առհասարակ ինչպիսի խնդիրների է բախվել առողջապահության համակարգը»,- նշեց Խաչատրյանը։