Նավալնին ցուցադրել է Պուտինի պալատը՝ 17,6 հազար քմ տարածք, փակ  սառցե պալատ, եկեղեցի, 2,5 հազար քմ ջերմոց, 80 մետրանոց կամուրջ և ամֆիթատրոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հրապարակել է 2 ժամ տևողությամբ ֆիլմ Սև ծովի ափին գտնվող հոյակապ պալատի մասին, որը, ինչպես պնդում է ընդդիմադիրը, պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ֆինանսավորվում է նրա շրջապատի մարդկանց կողմից։ BBC-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ նախկինում այդ համալիրը որպես Պուտինի պալատ են անվանել նաև բազմաթիվ լրատվականներ։

Ֆիլմի նախաբանում, որը հրապարակվել է Նավալնիի YouTube-ալիքում, ընդդիմադիրը պարզաբանում է, որ որոշել է հետաքննություն անցկացնել, երբ դեռևս եղել է Բեռլինի հիվանդանոցի վերակենդանցման բաժանմունքում։ Սակայն որոշում է կայացվել, որ այն կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ Նավալնին վերադառնա Ռուսաստան։

«Քանի որ մենք չենք ցանկանում, որ այս հետաքննության գլխավոր հերոսը մտածի, որ մենք վախենում ենք նրանից, ես կպատմեմ արտասահմանում գտնվելու նրա վատագույն գաղտնիքի մասին», – բացատրել է Նավալնին:

Իր հերթին Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը հայտնել է, որ Կրեմլը ծանոթ չէ պալատի մասին հրապարակմանը, սակայն «ըստ էության, այն սուտ է»։

Ընդդիմադիրի հետաքննության կենտրոնում գտնվում է Գելենջիկի մերձակայքում գտնվող 17,6 հազար քառակուսի մետր տարածք ունեցող պալատը, որը Նավալնին անվանում է Ռուսաստանում ամենամեծ մասնավոր տունը։ Ինչպես նշվում է հետաքննության մեջ, պալատի բոլոր այցելուներին խստորեն արգելվում է իրենց հետ անգամ տեսախցիկով հասարակ հեռախոսներ ներս մտցնել, իսկ ներս մտնող բոլոր ավտոմեքենաները զննվում են մի քանի անցակետերում։

Բացի բուն ամրոցից, տարածքում կա փակ  սառցե պալատ, եկեղեցի, 2,5 հազար քառակուսի մետր ջերմոց, 80 մետրանոց կամուրջ և ամֆիթատրոն: Քանի որ պալատը գտնվում է զառիթափին, ծով դուրս գալու համար փորվել էր հատուկ թունել, ասվում է հրապարակված տեսանյութում:

Նշվում է, որ բուն պալատական համալիրի տարածքը 68 հա է, սակայն պալատի շուրջ գտնվող  7000 հա տարածքը գտնվում է Անվտանգության դաշնային ծառայության վերահսկողության տակ ու հանդիսանում է փակ գոտի։

BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ այդ տարածքը համարվում է արգելոց և այն վարձակալել է «Կոմպլեքս» ՍՊԸ-ն, որն էլ հանդիսանում է պալատի սեփականատերը։ Բացի այդ, ընկերությունը վարձակալել է նաև պալատի դիմացի առափնյա տարածքը։ Այս հողատարածքի համար ընկերությանը դատի է տվել Վորոնեժի «Իմպուլս» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը:

Մանրամասները՝ տեսանյութում