Բրյուսելում կայացել է ԵՄ-ՀՀ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թվականի մայիսի 29-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլը. այս մասին տեղեկացնում է eeas.europa.eu-ն։

Եվրոպական միությունն ու Հայաստանը ողջունեցին Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ ձեռք բերվող շարունականական առաջընթացը:  ԵՄ-ն համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ առ այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը դրական զարգացում է և որ կարևոր է այն արագ և արդյունավետ եղանակով կյանքի կոչել:  

Ի գիտություն ընդունելով 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը՝ ԵՄ-ն ընդգծեց, որ  նախընտրական փուլում և ընտրությունների օրը տեղի ունեցած  բոլոր ենթադրյալ իրավախախտումների ուղղությամբ անհրաժեշտ է  իրականացնել հետևողական և պատշաճ քննություն, և ապահովել արդար պայմաններ բոլոր թեկնածուների համար:

Երկխոսության ընթացքում կարևորվեց ազատ և բազմակարծություն ապահովող լրատվական միջավայրը, ինչպես նաև քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարական ընտրությունների իրականացման նախապայման: ԵՄ-ն հորդորեց Հայաստանին ավելացնել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական դաշտում: 

ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ընդունել ընտանեկան բռնության մասին առանձին օրենք և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (ԿԽՎԿ) Եզրափակիչ դիտողություններին համահունչ՝ գործարկել բռնության զոհերի աջակցության բազմակողմանի ուղղորդման մեխանիզմ, ինչպես նաև ընդունել խտրականության դեմ առանձին օրենք, ընդգծելով՝ հանձնառությունը բոլոր մարդկանց իրավունքների համընդհանրության սկզբունքի վերաբերյալ:   

Կողմերը կշարունակեն համագործակցել պետական հաստատություններում կարողությունների կատարելագործման ուղղությամբ ի նպաստ կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման: ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլի կոնվենցիան):

ԵՄ-ն արձանագրեց Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման կանխարգելման վերաբերյալ օրենսդրության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծեց, որ կարիք կա այն է՛լ ավելի ամրապնդել՝ իրականացնելով, մասնավորապես,  Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեի Եզրափակիչ դիտողությունները, այդ թվում ներդնելով իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և ազատությունների դեմ կատարված որոշ հանցագործությունների արդյունավետ քննության եւ քրեական հետապնդման անկախ եւ անկողմնակալ մեխանիզմ:

Երկխոսությունը հնարավորություն տվեց բաց և կառուցողական մթնոլորտում  քննարկել  մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում: Երկխոսությանն ընդառաջ Եվրոպական միությունը,  հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, խորհրդատվական բնույթի հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ: 

ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) Արևելյան Գործընկերության բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, իսկ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին մասնակցեցին նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գենդերային հարցերով և ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի գծով ավագ խորհրդական Մառա Մարինակին: