Որտեղ է վերջանում Հայաստանի սահմանը և սկսվում Ադրբեջանինը․ խորհրդային քարտեզներից մինչև GPS սարքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.05.2024 | 12:35
Պետքարտուղարությունը՝ Ղազախստանում նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
07.05.2024 | 12:27
Իշխանությունը վարկաբեկում է այն կազմակերպություններին, որոնք մտահոգ են. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 12:15
Իսրայելը գրավել է Եգիպտոսի հետ սահմանային Գազայի «Ռաֆահ» անցակետը
07.05.2024 | 12:06
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
07.05.2024 | 12:02
Փաշինյանի ասուլիսի սրահում Արագած լեռան նկարն է տեղադրվել
07.05.2024 | 12:01
Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը․ ԼՈՒՐԵՐ
07.05.2024 | 11:52
ՌԴ ալիքները լսեք, փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին և ՀՀ-ն դարձնել ծայրագավառ. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 11:41
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 11:38
Այսօր Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը
07.05.2024 | 11:35
Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ սրբազանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 11:31
Խոյ համայնքի Ամբերդ բնակավայրում շչակ է գործարկվելու
07.05.2024 | 11:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 7-ի դրությամբ
07.05.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
07.05.2024 | 10:54
Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Բոլորը

Որտեղ է վերջանում Հայաստանի սահմանը և սկսվում Ադրբեջանինը։ Այս հարցերի պատասխանը դեռ հստակ չէ, բայց արդեն փաստ է՝ Սյունիքով անցնելիս այլևս զարմանալի չի լինի տեսնել ադրբեջանական գրություններ, դրոշներ, զինվորների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դեռ ճշգրտումներ պետք է արվեն։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշում է՝ այդ հարցում կա բանավոր պայմանավորվածություն, քանի որ համաձայնագրի ստորագրման պահին արդեն իսկ Կուբաթլուի ու Զանգելանի 90 տոկոսը գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ի՞նչ բովանդակություն ունի բանավոր պայմանավորվածությունը հարցի պատասխանը չունենք։ Դեռևս անպատասխան է նաև պատմաբան Միքայել Մալխասյանի հարցադրումը առ այն, թե ինչ սկզբունքով են կատարվում տեղանքների բաժանումները։

Նախ՝ քարտեզների մասին։ Ո՞ր քարտեզներն են որպես փաստաթուղթ դրվելու սեղանին հարցին ի պատասխան՝ անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ տարբեր, այդ թվում՝ 1930թ․-ից ավելի վաղ կազմված քարտեզներով։

Միքայել Մալխասյանը Խորհրդային Միության տարբեր տարիների քարտեզների վրա է ցույց տալիս Խորհրդային Հայաստանի սահմանն ու վերջին շրջանում վիճելի տեղանունների տեղակայման կետերը։ Քարտեզներից բացի՝ նաև միջազգային փորձի մասին է մանրամասնում․ նման մոտեցում ոչ մի այլ տեղ չի եղել։

Արդյո՞ք սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների համար ձևավորված հանձնաժողով կա։ Սա ևս մեկ հարց է, որը մտահոգում է մասնագետներին։
Մեր այս հարցադրմանը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքեց՝ վկայակոչելով Մարդու իրավուքների պաշտպանին փոխանցված պատասխանը։ Դրանում ասվում է․ «Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը: Ուստի, ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:

Այսինքն, հանձնաժողով դեռ չկա, հետևաբար՝ չկան նաև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։

Ինչ վերաբերում է GPS-ին, որի շուրջ վերջին շրջանում շահարկումները շատ էին։ Սահմանազատման գործում ո՞րն է այդ սարքի նշանակությունը։ Մանրամասնում է կադաստրի փոխնախագահի օգնական Գևորգ Մանուկյանը։

Մասնագետը նաև շեշտում է՝ դա չպետք է շփոթել հեռախոսների GPS-ի հետ, նաև google-ի քարտեզների․ սահմանազատման համար որպես հիմք դրանք չեն կարող ընդունվել։ Ի դեպ՝ մեր քարտեզները 2009 թվականից կան նաև համաշխարհային կոորդինատային համակարգում։

Ի վերջո՝ ե՞րբ կլինի վերջնական սահմանազատում։ Այս հարցի պատասխանն անորոշ է։ Մինչ այդ, կարճ ակնարկ՝ Խորհրդային Հայաստանի՝ Խորհրդային Ադրբեջանին զիջած տարածքների մասին։ Կանաչ գույնով նշված տարածքները հարցրել ենք միայն 1922-1936 թթ․-ին։

Այդ ժամանակ Խորհրդային Ադրբեջանի կողմից այդ տարածքների զավթումը նպատակային ու դիտավորյալ է եղել։ Այս խնդիրը դեռ 1980-ականներին մանրամասն ներկայացրել է պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը։ Ադրբեջանիցները դիտավորյալ Հայաստանի տարածք էին արոտավայր բերում, իրենց այգիներից 30կմ հեռավորության վրա՝ Հայաստանի տարածքում հիմնում գործարաններ։

Սրանք տասնամյակներ ձգվող ադրբեջանական նկրտումների ու ոտնձգությունների ընդամենը մի քանի օրինակ են։ Եվս մեկ օրինակ՝ քարտեզային տարբերակով, ավելի պատկերավոր ներկայացնելու համար, թե ինչպես Արծվաշենի՝ Հայաստանին կապող հատվածը տարիների ընթացքում քարտեզից բացակայում է։
Ի դեպ, միայն Արծվաշենի դեպքում խոսքը 40 քառակուսի կմ տարածքի մասին է, որտեղ ժամանակին, տարբեր տվյալներով, 3-4 հազար հայ էր ապրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան