ՀՀ պետական պարտքը հասնում է շուրջ 8 միլիարդ դոլարի

Լուրեր

14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
Բոլորը

2020 թվականին տնտեսական ցնցումները, պայմանավորված նախ՝ կորոնավիրուսի համաճարակով, այնուհետև շուրջ 1․5 ամիս տևած պատերազմով, իրենց հետքն են թողել նաև ՀՀ պետական պարտքի վրա։ 2020թ․ նոյեմբերի դրությամբ՝ այն կազմել է 7 միլիարդ 947 միլիոն դոլար, որից 6.005 մլրդ դոլարը արտաքին պարտքն է, իսկ 1 մլրդ 943 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

2020-ի սկզբին ՀՀ պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 321 միլիոն դրամ։ Այսպիսով՝ 11 ամիսների ընթացքում պետական պարտքը, դոլարային արտահայտությամբ, ավելացել է 626.2 մլն դոլարով կամ 8.5%-ով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական պարտքը մեծապես մարվում և սպասարկվում է ԱՄՆ դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը վերջին տարվա ընթացքում ևս ցնցումների ենթարկվեց, կարելի է ենթադրել, որ պետական պարտքի ավելացումը կապված է նաև դոլարի թանկացման հետ։

2020-ի սկզբի դրությամբ՝ ՀՀ պետական պարտքը, դրամային արտահայտությամբ, կազմել է 3 տրիլիոն 512 միլիարդ դրամ, իսկ նոյեմբերի վերջի դրությամբ՝ 4 տրլն 39 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 527 մլրդ դրամով կամ 15%-ով։ Այսպիսով՝ եթե դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը, տարեսկզբի համեմատ, աճել է 8․5%-ով, ապա դրամային արտահայտությամբ ավելացումը կազմում է 15%:

Նշենք, որ 2021 թվականի պետական բյուջեի նախագծում կանխատեսվում է, որ 2021-ի վերջում պետական պարտքը կհատի 9 մլրդ դոլարի շեմը։

Անժելա Պողոսյան