«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում իրականացվել է դրամաշնորհային երկու մրցույթ. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում իրականացրել է դրամաշնորհային երկու մրցույթ:

«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառման շրջանակում դրամաշնորհը հատկացվել է աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությանը` հանրապետությունում աուտիզմ ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը և ներառմանն աջակցելու նպատակով: ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հաձնաժողովը, հիմք ընդունելով Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված հավելվածը, իրականացրել է դրամաշնորհի հատկացման մրցույթի անցկացման գործընթացը: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Քայլ առաջ» սոցիալական-հասարակական կազմակերպությունը և «Աուտիզմ ազգային հիմնադրամը»: Հանձնաժողովի քվեարկության արդյունքում 5 կողմ, 0 դեմ ձայնով մրցույթի հաղթող է ճանաչվել «Աուտիզմ ազգային հիմնադրամը»:

Վերոնշյալ ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» գործողության շրջանակում դրամաշնորհային մեկ այլ մրցույթ է իրականացվել՝ ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելու նպատակով: Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը: ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հաձնաժողովի քվեարկության արդյունքում 5 կողմ, 0 դեմ ձայնով մրցույթի հաղթող է ճանաչվել «Հույսի կամուրջ» կազմակերպությունը:

Նշենք, որ հաղթող կազմակերպություններն իրենց գործունեությունը կիրականացնեն 2021 թվականի ընթացքում: