Հարկ կլինի վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ԱՄՆ սենատոր

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատոր Բեն Սասեն Թուրքիային ուղղված քննադատություններ է հնչեցրել։ Թուրքական ընդդիամադիր «Odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  սենտորը ելույթ է ունեցել Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ. փոխանցում է EH-ն:

Վաշինգտոնյան կոնֆերանսում քննարկման է դրվել  միջազգային իրավապաշտպան «Freedom Hose» կազմակերպության տարեկան զեկույցը։ Թուրքիայում անազատությունների թեմային հատուկ անդրադարձ կատարած Սասեն հիշեցրել է, որ այս տարի Թուրքիան առաջին անգամ «Freedom House»-ի զեկույցում ընդգրկվել է «անազատ» երկրների ցանկում։

Սենատորի բնութագրմամբ՝ Թուրքիան ազատությունների հարցում «գլխիվայր շուռ է եկել»։

«Նախագահ Էրդողանն օգտագործեց Թուրքիայի սահմանին ընթացող պատերազմն ու ձախողված հեղաշրջումը, որպեսզի ավելի ընդլայնի և սաստկացնի ողջ քաղաքական կյանքի վրա իր վերահսկողությունը։ Նա սահմանափակել է իր երկրում՝ իշխանական կառույցներից դուրս մնացած մյուս ազատության ջատագովների գործունեության ոլորտը», – ասել է Սասեն։
Ամերիկացի սենատորը անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախաձեռնությանը․

«Եթե Էրդողանն ավարտին հասցնի ռուսական հրթիռային համակարգերի գնման գործընթացը, հարկ կլինի վերանայման դնել Թուրքիայի՝ ՆԱՏՕ անդամ լինելու հարցը»,- ընդգծել է նա։

Հավելենք նաև, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հարցի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։