Մենք պետք է կերտենք մեր ապագան՝ նոր հույսերով, նոր սպասումներով. Արցախի թեմի առաջնորդ

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիոսյանը Ամանորի կապակցությամբ տեսաուղերձով է հանդես եկել։

«2020-ը նահանջ տարի էր, որ միշտ դժվարություններով լի է լինում։ Այն մեզ համար եղավ հերոսապատումի, դժվարությունների, փորձության, կորուստների տարի։ Թող այն անցնի պատմության գիրկը և նոր սպասումով ու նոր հույսով դիմավորենք նոր տարին։ Մենք այս գալիք նոր տարվա մեջ պիտի վերախմբավորվենք, ավելի կազմակերպվենք. դժվարությունները գալիս-գնում են ձմռան դաժան օրերի նման, գիշերը փոխարինվում է առավոտով, լույսով ու նոր կյանքով։ Մենք էլ այդ հույսով պիտի ապրենք։ Հաղթում է նա, ով վերարթնանում է և վերակազմակերպվում։ Դարեր շարունակ Արցախը մաքառել է իր անկախության, ազատության համար։ Մենք ունեցել ենք բազում հաղթանակներ, երբեմն հպատակվել ենք՝ պարսիկներին, թաթար մոնղոլներին, արաբներին։ Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը մինչև վերջ՝ վերջնական արդարությունն ու ազատությունը հաստատելու մեր պատմական մայր հողի վրա։ Մենք պետք է կերտենք մեր ապագան՝ նոր հույսերով, նոր սպասումներով, ինչը կախված է մեզանից»,- ասել է Սրբազանը՝ կոչ անելով վերակազմակերպվել՝ գալիք հաջողություններ ունենալու համար։

Նա մաղթել է, որ 2021 թվականը հայ ազգի համար լինի խաղաղության, ստեղծագործության, շինարարության, ամոքելու տարի։

«Մենք պետք է այդ սպասումով ապրենք, արարենք, ամուր հավատքով, ուժեղ կամքով, մեծ հույսով կերտենք մեր ճակատագիրը։ Մենք պետք է ուժեղ լինենք»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։