«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա». նոր ծրագիր Շիրակի մարզի քոլեջների և ուսումնարանների համար. ԿԳՄՍՆ

Լուրեր

12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Բոլորը

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների, «People in Need» հասարակական կազմակերպության և բիզնես կազմակերպությունների միջև «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

Հուշագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գյումրիում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ այս համագործակցությունը շարունակությունն է 2017 թվականից մեկնարկած դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրի:

«Նոր մեկնարկող ծրագիրը հնարավորություն կտա արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ներդնել գյուղատնտեսական և թեթև արդյունաբերության ոլորտների նոր մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում»,- նշել է վարչության պետը` հավելելով, որ փորձնական ծրագիրը ներառում է կաթ, կաթնամթերքի տեխնոլոգիա, պանրագործություն, գյուղատնտեսական մեքենաների շահագործում, կարի տեխնոլոգիա, ջերմոցային տնտեսություններ, գորգագործություն մասնագիտությունները:

««Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի նպատակն է զարգացման նոր հնարավորություններ ստեղծել Շիրակի մարզի գործատուների և ՄԿՈՒ հաստատությունների համար՝ պատրաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոտեցումներով, ինչն էլ իր հերթին կխթանի մարզում ձեռնարկատիրական գործունեության զարգացումը»,- նշել է «People in Need» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։

Ըստ եռակողմ հուշագրերի` Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը կհամագործակցի «Բանդիվան կաթ» ընկերության, Ամասիայի պանրի գործարանի և «Կումայրի կարպետ» ընկերության հետ, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջը` Աշոցքի պանրի գործարանի և «Գրին Բրոդերս» ընկերության հետ: Պայմանագրային երրորդ կողմը «People in Need» ընկերությունն է, որը 2021 թվականին ուսումնական հաստատություններում նյութատեխնիկական բազայի համալրում է իրականացնելու, իսկ 2019 թվականից մանկավարժական կազմի մասնագիտական կարողությունների զարգացման աշխատանքներ է կատարել:

Մշակվել է նաև «ՀՀ Շիրակի մարզում աշխատանքի շուկայի (ոլորտային հմտությունների) գնահատման վերաբերյալ» զեկույցը, որը հիմք ընդունելով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործատուների հետ՝ ուսուցման աշխատանքի վրա հիմնված բաղադրիչը գործատուների շրջանում իրականացնելու վերաբերյալ: Նախանշվել են այն ուսումնական ծրագրերը, որոնք համատեղ փորձարկվելու են ՄԿՈՒ 4 հաստատություններում՝ Ամասիայի և Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններում, Արթիկի պետական և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջներում։

2021 թ.-ին համագործակցության հուշագրեր կստորագրվեն նաև «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մյուս մասնակիցների՝ Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի, Արթիկի պետական քոլեջի և մի շարք այլ գործատուների հետ։

«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է «People in Need» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից։ Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը, ոլորտային հմտությունների խորհուրդը, Ջի-Այ-Զեթը (GIZ-Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) և Զբաղվածության պետական գործակալությունը։