Հակածխախոտային օրենքի որոշ դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց․ ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով սահմանված երեք դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը:

Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ԱԺ-ում ընդունվել է փետրվարին, թեժ քննարկումներից հետո:

«Նախագծին տրվել էր դրական եզրակացություն, թեև շեշտվել էր, որ կան բազում մտահոգություններ՝ կապված օրենքի տնտեսական հետևանքների հետ, մտադրություն կար փոքր աշխատանքային խումբ ձևավորել և աշխատել ամենատարբեր դրույթների վրա: Բայց քանի որ ունեցանք ֆորսմաժորային իրավիճակներ, ցավոք, այդ աշխատանքն ամբողջ խորությամբ չհասցրեցինք կատարել: Այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 87 կողմ ձայնով։

Նշենք, որ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին։