Վատ վարքագիծ եղել է նաև մեր պատգամավորների կողմից, թող ընդդիմությունը գործընթաց նախաձեռներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Բոլորը

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե իրեն սպառնացե՞լ են, որ Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի պաշտոնից զրկելու հարցին անպայման կողմ քվեարկի, քվեաթերթիկը նկարի և ուղարկի խմբակցության քարտուղարին,  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Չէ, ես միայն գիտեմ, որ խմբակցությունը ներկայացրել է այդպիսի նախագիծ: Ես կարծում եմ՝ նաև տիկին Զոհրաբյանն էր չէր ուզենա, որ այդպես լիներ: Մեծ արհավիրք է եղել և շատերս էմոցիոնալ դաշտում հայտարարություններ արած լինենք: Մի հատ իր հետ էլ պետք է խոսեմ: Իրեն ճանաչելով, վստահ եմ, որ ինքն էլ գուցե չէր ուզենա, որ այդպես լինել ձևակերպումը: Եթե տիկին Զոհրաբյանը կարծում է, որ հասարակության մի հատվածը նախիր է, ժեխ է, բայց մենք նաև այդ մարդկանց պատգմավորներն ենք»:

Հարցին, թե կո՞ղմ է քվեարկելու, Սիսակ Գաբրելյանն արձագանքեց. «Խմբակցության որոշումն է այդպիսին: Գուցե այս ընթացքում տիկին Զոհրաբյանն այնպիսի ելույթ է ունենում, ներողություն է խնդրում, ինչ-որ բան է լինում: Բայց եթե ես էլ լինեի այդ պաշտոնին ու նման բան թույլ տայի, կարծում եմ՝ իմ նկատմամբ էլ այսպիսի գործընթաց ճիշտ կլիներ, ասենք, ԲՀԿ-ի կողմից»:

Հարցին, թե ինչ է իրեն խանգարում դեմ գնալ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ես չասացի, որ համամիտ չեմ դրա հետ: Ես ասացի, որ Նաիրա Զոհրաբյանին ճանաչելով, կարծում եմ, որ ինքը գուցե չէր ուզենա այդպիսի արտահայտություն անել: Գուցե ես սխալվում եմ: Գուցե իր հետ խոսեմ, ասի՝ լավ էլ ուզեցել եմ անեմ: Այս պահին կա արված վիրավորանք ուղղված հանրության մի խմբի»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից էլ եղել են վիրավորական արտահայտություններ՝ «վնգստացող դատավորներ», «թափթփուկներ»,  այս կամ այն խմբի հասցեին, պատգամավորը նկատեց, որ երկու կողմից էլ դա վատ է և չպետք է արդարացվի:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչու վարչապետի ասածների հարցով գործընթաց չեն սկսում, նա ասաց. «Ես ասացի, որ նաև մեր պատգամավորների կողմից է եղել նմանատիպ վատ վարքագիծ: Նույն ձևի լիազորություն ունեին ընդդիմադիր պատգամավորները: Այնպես չի, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելու լիազորությունը միայն իշխանական պատգամավորներինն է, թող ընդդիմությունը գործընթաց նածաձեռներ»:

Մանրամասները՝ տեսանյութում: