Պատուհանս իջեցրի, ասացի՝ ի՞նչ եք ուզում. Գաբրիելյանը պատմում է ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
Բոլորը

Միջադեպը տեղի է ունեցել ոչ թե հանրահավաքի վայրում, այլ այդտեղից մի 100-200 մետր ներքև: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով այսօր իր և բողոքի ակցիա իրականացնողների միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ես ինչպես մնացած աշխատանքային օրերին գալիս էի աշխատանքի, տեսա, որ ճանապարհը մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից փակված է: Կանգնեցի աջ հատվածի վրա, այնտեղ բակային հատված կար, խոչնդոտում էի երթևեկությանը:  Նկատեցի, որ 10-15 հոգի վազելով մոտենում են իմ մեքենայի ուղղությամբ: Բնականաբար, ոչ փախել եմ, ոչ փախչելու էի, ոչ էլ կփախչեմ: Նրանց մեջ կային ագրեսիվ վարքագիծ դրսևորող քաղաքացիներ, որոնք եկան մեքենայի առջևի հատվածին սկսեցին հարվածել, պահել: Պատուհանս իջեցրի, հարցերցի՝ ի՞նչ եք ուզում: Մի քանիսը սկսեցին հայհոյել: Ես հիմա փորձում եմ պատմել այն մասը, որը չկա տեսանյութում: Ես ասացի՝ չեմ փախչում, գոնե ճանապարհը բացեն, ես իջնեմ: 3-4-ի դեմքն  եմ լավ հիշում, որ ծաղրական, խուլիգանական արտահայտություններ էին անում, վիրավորում, ձեր տեսախ տեսանյութում իմ կողմից հնչած հայհոյանքից էլ միգուցե ավելի վատ: Ես եթե նկատել եք, ես պատուհանները բարձրացնում եմ, մտածում եմ գուցե ոստիկանությունն էլ վերևից կգա, ընթացք կտա, որ միջադեպ չլինի: Երբ փակում եմ պատուհանս, 1-2 շատ ուժեղ հարված է լինում մեքենայիս: Ես պատուհանս իջեցնում եմ ու հարցնում եմ՝ ով հարվածեց: Էնտեղից կոպիտ պատասխան է լինում: Ես մեքենայից դուրս եմ գալիս, ասում եմ՝ ով հարվածեց, ով հարվածեց, իսկ մնացածը արդենք քաղաքացիները տեսել են:

Այնտեղ կա մի հատված, չգիտեմ ինչու, գուցե լինելով լրագրող, գուցե դա ուղիղ եթերում է եղել, հետո կտրվել է, որովհետև էդ հատվածից սկսվում է մեկ այլ հատված, որ քաղաքացի է գետնին ընկած և ես իրեն հարվածում եմ: Ասեմ, որ այդ քաղաքացին մոտեցավ ինձ, դեմքը լավ չեմ հիշում, պիջակիցս էր բռնել: Հենց այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը ծեծել են ԱԺ նախագահին: Դու գալիս ես աշխատանքի ու տեսնում ես, որ 15 ագրեսիվ մարդիկ վազում են ինձ վրա: Իմ արձագանքն էր՝ ինչ էլ լինի, պետք է ինքնապաշտպանվեմ, որովհետև ոչ փախչելու եմ, ոչ էլ կփախչեմ: Միգուցե էդտեղ սառած էր, էդ քաղաքացին ընկավ, չեմ կարող ասել, որովհետև խառը պահ էր: Ես կարող եմ ասել, որ 10-15 հոգով էին, ես միայնակ, հարձակվել էին, ես համարժեք ինքնապաշտպանվել եմ: Այո,  իմ հասցեին էլ են հնչել հայհոյանքներ, ես էլ տվել եմ պատասխաններ»:

Հարցին, թե փոշմանե՞լ է միջադեպի մեջ ներքաշվելու համար, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ փոշմանում է նրա համար, որ կան քաղաքացիներ երկրում, որոնք չեն հասկանում, որ հարցերը կարելի է քաղաքակիրթ ճանապարհով լուծել: «Ինձ ճնաչողները գրում են, թե ինչ վիճակի են հասցրել, որ ես այդպես բորբոքվել եմ: Ես էլ ասում եմ, որ բոլորի հետ էլ կարող է լինել: Երբ դու  դու տեսնում ես, որ 10-15 հոգի հարձակվում են քեզ վրա՝ հիշողության մեջ ունենալով ոչ վաղ անցյալում նույն հատվածում ծեծի ենթարկեցին ԱԺ նախագահին, ես էլ չեմ փախչում, ես դուրս եմ գալիս… Ես պատրաստ էի իջնել, իրենց հետ խոսել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը երբեք որևէ մեկին չի պիտակավորել, չի վիրավորել, և միշտ պատրաստ է եղել քննարկել ցանկացած հարց:

Մանրամասները՝ տեսանյութում: