Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու, մինչև ընտրությունը Փաշինյանը պետք է հեռանա․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

«Այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է հայ ժողովրդի համար»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ընդդիմադիր 17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկի մասին, Մանուկյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել։

«Այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։ Մենք շարունակում ենք տալ ու տալ։ Առանց որևէ բանակցության, միջազգային իրավունքի՝ տրվում են սահմաններ։ Մինչև սա չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է։ Ընտրություն անցկացնելը նշանակում է՝ նորից տրոհել Հայաստանը։ Ընտրությունը նշանակում է պայքար, կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել։ Այս վիճակում իմաստ ունի՞ այդ գործընթացի մեջ մտնել։ Մինչև ուշքի չգանք, չի կարելի նման բան անել»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ իսկ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվեն, Մանուկյանն արձագանքեց՝ չեն թողնի։

«Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա։ Մինչև ինքը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու։ Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա՞ է ուզում»,- ասաց նա՝ նշելով, թե դրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը։

Դիտարկմանն էլ, թե Փաշինյանը նշում է՝ քաղաքացիները փողոց դուրս չեն գալիս, հետևաբար չեն ցանկանում իր հեռացումը, Մանուկյանն արձագանքեց․ «Ես խոստանում եմ, որ փողոց դուրս կգան, այս իշխանությունն էլ կփոխեն, որ նորմալ ապրենք։ Մեր բոլորի երազանքներն ինքը կործանեց։ Ես իրեն համարում եմ թշնամի։ Ինքը ոչ թե դավաճան է, այլ մեր ժողովրդի ու պետության թշնամին։ Ինքը մեզ հետ երբեք չի եղել, որ դավաճաներ մեզ։ Միշտ եղել է օտար, թշնամի։ Իր օրոք Հայաստանը ոչ մի զարգացում չի կարող ապրել»։