Արոնյանը Airthings Masters-ի առաջատարներից է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Airthings Masters-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղարկված ևս 4 տուրերում Արոնյանը բոլոր պարտիաներն ավարտեց ոչ-ոքի և 8 հնարավորից ունի 4,5 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարներից է: Նույնքան միավոր ունեն նաև Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն և Դանիլ Դուբրովը:
Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Այն բաղկացած է որակավորման փուլի, կիսաեզրափակիչից և եզրափակիչից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին: