Ամուլսարի ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ի գարնանը

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք՝ աշխատանքային ճամբար, շինհրապարակ, հանքավայր և շրջակա համայնքներ՝ «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված մի շարք տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերին ծանոթնալու համար․ տեղեկացնում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարը ընկերության ղեկավարության հետ քննարկել է ներդրումային ծրագրի ընթացքը, ծավալը և ժամկետները։ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հյուրերին ներկայացրել է Ամուլսարի ծրագրի ներդրումային և տնտեսական ազդեցության ընդհանուր բնութագիրը։ Ալոյանի խոսքով՝ այս պահին Ամուլսարը ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է մոտ 570 աշխատող, մոտ 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից: Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ: Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ: Հայկ Ալոյանը նշել է, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը։ «Մենք պարտավորվել ենք ստեղծել օրինակելի ծրագիր և այս ծրագրին հետևում են միջազգային ներդրողները։ «Լիդիանի» հաջողությունից կախված է նաև ներդրումային համբավը։ Երբ ծրագիրը հաջողի, միջազգային ներդրողները կհետևեն մեր օրինակին և իրենք էլ ներդրում կկատարեն Հայաստանում»-, ասել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Նախարարը ծանոթացել է նաև շրջակա համայնքներում ծրագրի շնորհիվ բացված նոր բիզնես ծրագրերին, մասնավորապես՝ Գնդեվազում բացված կարի արտադրամասին, ապա նաև՝ Ջերմուկի վերանորոգված արվեստի դպրոցին։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գործունեության սկզբից «Լիդիան Արմենիան» Ամուլսարի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրել է մոտ 3 միլիոն դոլար:

Իր խոսքում նախարարը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու միջազգային ներդրումներին, միաժամանակ կարևորելով, որ այդ ներդրումները բերեն ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության լավագույն փորձը՝ բարձրացնելով հանքարդյունաբերության նկատմամբ պահանջներն ու ներդնելով կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ: Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․ «Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով։ Շատ կարևոր են նաև համայնքներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից փոքր և միջին ձեռներության խթանման ծրագրերը, ինչպես օրինակ ականատես եղանք Գնդեվազում կարի արտադրամասի հաջողության պատմությանը»։ Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության հետ՝ երկու ամիս հետո կրկին այցելելու Ամուլսարի ծրագրի տարածք՝ միաժամանակ շարունակելով մշտական կապի միջոցով ընկերության հետ համագործակցությունը։