Հայ-Ռուսական համալսարանը և Ցյուրիխի համալսարանը կհամագործակցեն

Լուրեր

30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՌՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնը՝ Ցյուրիխի համալսարանի Արևելաեվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ, ստացել է ԱՊՀ պետությունների համար նախատեսված և Ժնևի համալսարանի կողմից համակարգվող հետազոտական դրամաշնորհ։

ՀՌՀ-ի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի հաղթած ծրագրի թեման է «ԵՄ աշխարհաքաղաքական ապագան. ԵՄ-ի քաղաքականության հեռանկարների քարտեզագրումն արևելյան հարևանության տարածաշրջանում», որի տևողությունը 18 ամիս է և այդ ընթացքում նախատեսվում է անցկացնել երկու կոնֆերանս Հայ-Ռուսական համալսարանում և Ցյուրիխի համալսարանում։

Նշենք նաև, որ Ժնևի համալսարանը Շվեյցարիայի ակադեմիական հաստատություններից և իրենց հետ համատեղ ծրագիր ներկայացրած 7 երկրներից ստացել էր 31 հայտ, որից ֆինանսավորում է ստացել միայն մեկ երրորդը։

Վերոնշյալ դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է Շվեյցարիայի և մի շարք պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի գիտական կենտրոնների միջև նախագծերի առաջնային ֆինանսավորման համար։