«Բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը». վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի կամավորականներին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ:

Ողջունելով կամավորականներին՝ վարչապետը նշել է. «Հարգելի եղբայրներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Մենք, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր հանդիպում ենք որպես կամավոր կամ զորահավաքի շրջանակում առաջնագիծ մեկնած խմբերի, ջոկատների ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր ձևաչափերով հանդես են եկել կամ ցանկություն են հայտնել այսպիսի հանդիպում, քննարկում ունենալու: Ինձ համար շատ կարևոր է այսօրվա մեր խոսակցությունը, և ես համարում եմ, որ սա խոսակցություն է, որը պետք է շարունակվի, որովհետև մենք շատ բան ունենք միասին վերլուծելու, հասկանալու:

Իհարկե, ձեզնից առնվազն մի մասը նաև հրապարակային արդեն իսկ հանդես է եկել: Ցանկանում եմ ասել, որ եթե ոչ բոլոր, առնվազն մի շարք այդպիսի հրապարակումների բովանդակությանը ծանոթացել եմ: Կարծում եմ՝ այնտեղ շատ կարևոր հարցադրումներ և շեշտադրումներ կան արված, և այդ շեշտադրումների պատասխաններն ստանալը կարևոր է բոլորիս համար, հանրության համար, ապագայի համար, տեղի ունեցածը վերլուծելու համար: Եվ այսօր հույս ունեմ, որ այդպիսի խոսակցություն տեղի կունենա: Բայց այդ խոսակցությունը մենք ավելի շատ պիտի օգտագործենք՝ մեր ապագան կառուցելու և պլանավորելու համար: Կարծում եմ, որ այսօր էլ և ամեն դեպքում ապագայի մասին պիտի լինի մեր խոսակցությունը բոլոր դեպքերում, եթե նույնիսկ մենք խոսում ենք հեռավոր կամ ոչ հեռավոր անցյալի մասին: Որովհետև, ի վերջո, այդ խոսակցությունը կոնկրետ արդյունքով պսակելու և կոնկրետ հանգրվանի հանգեցնելու ամենակարևոր ցուցիչը և բանաձևն այն է, որ մենք բոլոր դեպքերում արձանագրենք, որ մեր խոսակցությունը պետք է լինի ապագայի մասին:

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար, որ դուք մատուցել եք հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը: Ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ձեր ծառայությունը, բարձր եմ գնահատում նաև ձեր քաղաքացիական դիրքորոշումները, և բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը, որովհետև դա շատ կարևոր է: Մանավանդ այսպիսի իրավիճակներում երբեմն ճշմարտությունը շատ դառն է լինում, երբեմն ճշմարտությունը շատ վտանգավոր է լինում: Բայց ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում մենք պետք է ճշմարտության հետևից գնալու կամք ունենանք, վճռականություն ունենանք, բայց նաև, մյուս կողմից, այդ ճանապարհին լինենք հնարավորինս շրջահայաց, որպեսզի զուգահեռ մենք մեզ անդառնալի վնասներ չհասցնենք: Շնորհակալ եմ և հաճույքով կլսեմ ձեզ»:

Կամավորական ջոկատների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման հնարավորության համար և կարևորել նման ձևաչափով շփումները՝ պատերազմից հետո ձևավորված իրավիճակը և ապագայի տեսլականը համատեղ քննարկելու համար: Նրանք անդրադարձել են Արցախյան պատերազմի ժամանակ իրենց կողմից արձանագրված խնդիրներին և ներկայացրել առաջարկներ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:

Հանդիպման շրջանակում վարչապետ Փաշինյանը պատասխանել է կամավորականների մի շարք հարցադրումներին, որոնք վերաբերում էին պատերազմի ժամանակ դասալքության և դավաճանության դեպքերի բացահայտմանը, Արցախի հարցի շուրջ զարգացումներին, բանակաշինությանը, կրթության համակարգի բարեփոխումներին, հայրենասիրական դաստիարակության մոդելին, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կամավորական աշխատանքի բաղադրիչի ներդրմանը, պետական կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին, մեր հայրենիքի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման ուղիներին և այլ թեմաների: