Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պահանջում է հավելյալ բանակցություններ․ Մատվիենկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ակնկալում է միջազգային հանրության ջանքերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պահանջում է հավելյալ բանակցություններ։ Մենք անկասկած ակնկալում ենք ԵԱՀԿ ՄԽ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների ու այլ պետությունների ջանքերը, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացին։ Դեռևս շատ բարդ աշխատանք է սպասվում, սակայն կարևորը ձեռք է բերվել, ձեռք է բերվել այն միջազգային փաստաթղթերի իրականացումը, որոնցով Ադրբեջանին վերադարձվել են այն տարածքները, որոնք պատկանում էին իրեն․․․ Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը գլխավոր դերակատարություն է ունեցել»,- ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը թույլ չի տվել հակամարտության հետագա սրում ու նոր մարդկային զոհեր։

«Դա չափազանց բարդ համաձայնագիր էր, դրա ձեռքբերումը չափազանց բարդ է եղել․․․ Այսօր հենց ռուս խաղաղապահներն են հակամարտության գոտում պահպանում համաձայնագիրը, թույլ չեն տալիս այն խախտել, թույլ չեն տալիս զինված բախումների վերադառնալ, նպաստում են խաղաղ կյանքի հարթմանը»,- հավելել է Մատվիենկոն։

Տաթև Ֆռանգյան