Վիգեն Սարգսյանի դեմ արշավի հետևում գեներալիտե՞տն է կանգնած. «ՀԺ»

Լուրեր

15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան կոչը՝ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու դրամահավաքության նպատակով: Ինչո՞ւ ՊՆ-ն իր միջոցներից գումար չի տրամադրում այդ վիրահատության համար. «ՀԺ»-ի այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանել է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

-Պարոն Բադասյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ արեց միանալ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու նպատակով նախաձեռնված դրամահավաքին: Նախարարի այս կոչը մեծ աղմուկ առաջացրեց. ի՞նչ եք կարծում, նման կոչը պաշտպանության նախարարի կողմից ճիշտ էր:

-Պետք է 1000 դրամների ֆոնդից տրամադրվեր այդ գումարը: Եթե վիրահատությունը հնարավոր է անել Հայաստանում, պետք է այստեղ անել, բայց եթե ծնողը գտնում է, որ Գերմանիայում ավելի ապահով կլինի, ապա դրամահավաքությունը սխալ չէ, բայց դա չպետք է նախարարը անի: Դրամահավաքը պետք է նախաձեռնեին հասարակական կազմակերպությունները, հասարակական գործիչները, նրանք պետք է նախաձեռնեին, որովհետեւ պաշտպանության նախարարը բանակի ղեկավարն է, եւ ինքը պետք է նման հարցերից զերծ մնա:

-Վերջին շրջանում անգամ պրոիշխանական լրատվամիջոցներով Վիգեն Սարգսյանի դեմ ակնհայտ արշավ է նկատվում, ըստ ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված:

-Չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել, որ հնարավոր է գեներալիտետից, որից նախարարն արդեն ուզում է ազատվի. հնարավոր է, դա է պատճառը, որովհետեւ մեծ հաշվով այդ գեներալիտետն այս իշխանության մեջ է:

-Այսինքն՝ գեներալիտե՞տն է կանգնած այս արշավի հետեւում:

-Ես իրավունք ունեմ այդպես ենթադրելու:

-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում մարդուն պատասխանում է «բոշան դու ես» արտահայտությամբ:

-Կարծում եմ, պահի տակ, մարդկային թուլություն է եղել, ես նորից եմ կրկնում՝ ինքը պետք է զերծ մնար այդպիսի բաներից եւ պահի տակ նման վիճաբանությունների մեջ չմտներ:

-Վերջերս բավական շատ է խոսվում նաեւ ՊՆ բարձրաստիճան այն պաշտոնյաների մասին, որոնք մեծ դրամական միջոցներ ունեն, արդյո՞ք զինծառայողի վիրահատության համար գումար չտրամադրելը գալիս է այն հանգամանքից, որ այդպիսի մարդկանց «շնորհիվ» վերջացել են այդ գումարները:

-Ես անցյալ տարի էլ ասել եմ, որ Վիգեն Սարգսյանի բարձրացրած հարցը 1000 դրամների մասին, ճիշտ էր, բայց ոչ արդարացի: Նա ճիշտ է անում, որ նման ֆոնդ է ստեղծում, շատ դեմ խոսողներ կային, բայց ինչո՞ւ էին դեմ, որովհետեւ ասում էին՝ 2000 կարելի էր տալ, բայց եթե իմանան, որ դա նպատակին է հասնում: Մի կողմից Վիգեն Սարգսյանը բարձրացրել է հարց, որ խումբ ստեղծի, վիրավոր եւ զոհված զինվորների ընտանիքները ապահովեն, մյուս կողմից բանակից գողություններ են կատարվում, ինչի մասին ես բազմիցս ասել եմ, գործող գեներալիտետի մասին եւ այլն: Բայց արդարացի չէր, որովհետեւ շարունակվում էր բանակից թալանը: Հիմա եթե միառժամանակ արդեն սկսում են թալանչի գեներալներից կամաց-կամաց ազատվել, ինքը արդեն սկսում է նաեւ այդ ճշմարիտ քայլը արդարացնել դրանով: Եվ ներկայիս գնդապետներ, գեներալներ, որ ինչ-որ գույք են ձեռք բերում, ես չեմ կարծում, որ այդ գումարներից են գողանում: Նրանք, ես համոզված եմ, որ նախկին գողացածներն են օգտագործում, եւ անօրեն բիզնեսներ ունեն, որը, իհարկե, նույնպես արատավոր երեւույթ է, եւ ես համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը այդ հարցում նրանց հետ չէ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: