Վարչապետն ի ցույց է դրել իր անտեղյակությունը․ չգիտի՝ ինչ է էլիտան և ժողովուրդը․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Ինչպե՞ս բնութագրել իշխանություն-ընդդիմություն պայքարը։ Ըստ Փաշինյանի՝ սա ռևանշ է 2018-ին իշխանությունից և արտոնություններից զրկված էլիտայի կողմից։ Ընդդիմադիրներն այս ակցիաները «Հայրենիքի փրկության շարժում» անունն են տվել։ Ո՞րն է Ձեր բնորոշումը։

-Ճիշտն ասած՝ այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում է ոչ թե բուն ընդդիմությունը, այլ նրա դեմ պայքարում է այն ընդդիմությունը, որին ինքն է կարգել որպես ընդդիմություն հեղափոխությունից՝ 2018 թվականի մայիսից անմիջապես հետո և, ընդհանրապես, 2018-յան ամբողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը, որպես իր ընդդիմախոս և իր հետ իշխանությունը վիճարկող ուժեր, դիտարկել է այն ուժերին, որոնց հեղափոխությունը մերժեց։

-Հետաքրքիր է՝ ինչո՞ւ։

-Ես չգիտեմ։ Գուցե Նիկոլ Փաշինյանը փորձում էր ինքնահաստատվել, գուցե Նիկոլ Փաշինյանը չէր ցանկանում ավելի լուրջ ընդդիմություն տեսնել և ունենալ, գուցե Նիկոլ Փաշինյանը սարսափում և վախենում էր ավելի լուրջ, ծանրակշիռ ընդդիմությունից։ Դա էր պատճառը, որ ինքն իր քննադատական խոսքը միշտ հասցեագրել է նրանց։ Այս մարդիկ են, ըստ էության, իրենց պատկերացրել Նիկոլ Փաշինյանի ընդդիմության դերում, այսօր էլ նրանք են։ Բայց իմ ասածից բոլորովին չի հետևում և չպետք է հետևի, թե այս մարդիկ, ովքեր հիմա հրապարակում են՝ կլինի Դաշնակցությունը, կլինի Հանրապետական կուսակցությունը, կլինեն այլ ուժեր, չթվարկեմ հիմա բոլորին, թե նրանք իրավունք չունեն խոսելու, բողոքելու, իրենց ձայնը փորձելու տեղ հասցնել։ Նրանք այդ իրավունքն ունեն, նրանք կարող են օրենքի և Սահմանադրության շրջանակում անել բոլոր քայլերը, քաղաքական գործողությունները։ Բայց նրանց երկուսուկես տարի անընդհատ կշիռ և լրջություն հաղորդել է Նիկոլ Փաշինյանը։

-Այսօր ևս ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները։ Ըստ վարչապետի՝ սա արտոնությունից զրկված էլիտայի և ժողովրդի միջև հակադրություն է «Եթե ժողովուրդը իր խոսքն ասի, «էլիտաները» ոչինչ անել չեն կարող»: Վարչապետի հակառակորդները մեղադրում են ժողովրդի հետևում թաքնվելու մեջ։ Հիմա այս հակադրությունը ո՞ւմ միջև է իրականում։

-Վարչապետն ի ցույց է դրել իր անտեղյակությունը։ Նա չգիտի՝ ինչ է էլիտան և չգիտի՝ ինչ է ժողովուրդը։ Նա փորձում է ժողովրդին հակադրել էլիտային։ Մեր ժողովուրդը շատ էլիտար ժողովուրդ է։ Նման հակադրությամբ նա փորձում է նվաստացնել մեր ժողովրդին, դարձնել ինչ-որ փողոցային մասսա և այդ մասսայից բերել ինչ-որ մարդիկ, որոնք նրան հակադրվել են։ Կարծում եմ՝ չարժի շատ լուրջ վերաբերվել անգրագիտության արդյունքում արտահայտված մտքերին։ Շատ հստակ ուզում եմ ընդգծել՝ անտեղյակության և անգրագիտության արդյունքում արտահայտված մտքերին լուրջ վերաբերվել չարժի։

-Հայաստանում այսօր ո՞վ է էլիտա։

-Հայաստանում էլիտա են բոլոր նրանք, ովքեր մտածելու կարողություն ունեն և այդպիսիք մեզանում միշտ շատ են եղել։ Դրա վկայությունն է մեր կենսագրությունը, դրա ապացույցն է այսօրվա մեր վկայությունն ու ներկայությունն այս տարածաշրջանում, դրա ապացույցն է նաև առանց Նիկոլ Փաշինյանի, առանց այս ընդդիմության մեր ապագա գոյությունը այս տարածաշրջանում, և ինքնահաստատվելու ենք մենք, և ինքնահաստատված ենք և, ըստ էության, մենք էլիտար ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան