Հները, պատերազմը վերցնելով որպես դրոշակ, անցել են հակահարձակման. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Գրեթե ամենօրյա կարգով ընդդիմությունն իրականացնում է տարբեր բողոքի ակցիաներ, մյուս կողմից էլ ընդդիմությունը պնդում է, որ երկրում անիշխանություն է: Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով այս դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց. «Նախ՝ պետք չէ ասել ընդդիմություն, ձեր նշած բողոքի ցույցերը «16+»-ն է անում, ընդդիմությունն իր մեջ ներառում է բազմաթիվ այլ քաղաքական ուժեր, որոնք նույնպես մեր հրաժարականն են պահանջում, բայց նրանց այս գործողություններին չեն մասնակցում, այս մեթոդը չեն կիսում: Ինչ վերաբերում է բողոքի ցույց անողներին, նշեմ, որ ամենակարևորն այն է, որ չեն պահանջում ընտրություններ:

«16+»-ը խորհրդի կազմ ունի, թվարկվում են այն անձերի անունները, որոնք ներգրավված են այդ խորհրդի կազմում՝ Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան, Գագիկ Ծառուկյան, Իշխան Սաղաթելյան և նշված է՝ ևս երկու անձ. ովքե՞ր են այդ երկու անձինք, վստահ եմ՝ այդ երկու անձը Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն են: Այսինքն՝ նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք պաշտոնավարումը հիմնված է եղել ընտրությունների կեղծման, բռնաճնշումների վրա, ոչ թե ընտրություններ են պահանջում, այլ պահանջում են, որ իրենք ընտրություններ կազմակերպելու իրավունք ստանան, այսինքն՝ սկզբից զավթեն իշխանությունը, հետո նորից ընտրակեղծարարության համակարգը վերագործարկեն, հետո նոր տեղի ունենան ընտրություններ»:

«Երկրում անիշխանություն չկա, 16+»- ն է այդպիսի վիրտուալ պատրանք ստեղծում»,- նշեց Հովակիմյանը՝ հավելելով, որ նրանց կողմից  ինֆորմացիոն տեռոր է իրականացվում:

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանությունները զբաղված են օրհասական խնդիրներով. «Իսկ հները, արտոնյալների խավը, որ 2018 թվականից զրկվել են արտոնություններից, այսօր գրոհում են, նրանք պատերազմը վերցնելով որպես դրոշակ, անցել են հակահարձակման»:

Մանրամասները՝ տեսանյութում: