ԱԻՆ-ը մարզերում մեկնարկել է ուսումնավարժական պարապմունքներ՝ ազգաբնակչության ներգրավմամբ

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 21-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Աշխատանքային շաբաթը սկսելուց առաջ խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը:

«Հաշվի առնելով, որ ԱԻՆ-ը ինչ-որ առումով ուժային կառույց է, հորդորում եմ թև ու թիկունք լինել մեր ազգաբնակչությանը և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամեն ինչ անել այս իրավիճակից դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ մենք մեր մեջ այդ կարողությունը կգտնենք՝ հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»,-ասել է նախարար Փիլոյանը:

Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները և խնդիրները:

Զեկուցվել է, որ մարզային փրկարարական վարչություններն իրենց տարածաշրջաններում սկսել են ուսումնավարժական պարապմունքները՝ ազգաբնակչության ներգրավմամբ իրականացվում են օդային տագնապի ազդարարում և պատսպարում: Շարունակվում է պատսպարանների հաշվառման և պատշաճ վիճակի բերելու գործընթացը:

Խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ: