ԳՇ պետի տեղակալը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին
Հասարակություն
18.12.2020 | 21:55Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին. տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Խաչատրյանը պահանջում է հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել։
ՊՆ-ից չմեկնաբանեցին, թե որն է հայց ներկայացնելու պատճառը: