Իրանը սկսել է միջուկային օբյեկտի կառուցում․ AP

Լուրեր

17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
Բոլորը

Իրանը Ֆորդոյում ստորգետնյա միջուկային օբյեկտ է կառուցում։ Այս մասին հայտնում է Associated press-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված արբանյակային լուսանկարները։

Ֆորդոյում կառուցվող օբյեկտում, համաձայն միջուկային գործարքի, որից ԱՄՆ-ը դուրս է եկել, ենթադրվում էր  բժշկության նպատակներով կայուն իզոտոպների արտադրության համար ցենտրիֆուգների կասկադների մոդիֆիկացիա։ Սակայն Իրանը, հրաժարվելով համաձայնագրի մի շարք դրույթներից, ներգրավել է ուրանի հարստացման գործարանը։

Բացի այդ, Իրանում ավելեի վաղ հավանության է արժանացել օրենք, որը ենթադրում է ավելի արդի ցենտրիֆուգների տեղակայում Ֆորդոյի հաստատությունում։

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ կառուցումը սկսվել է սեպտեմբերի վերջին։ Maxar Technologies ընկերության լուսանկարներում երևում է, որ աշխատանքներն ընթանում են օբյեկտի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Կում քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 90 կմ հարավ-արևմուտք։

Associated press-ի դեկտեմբերի 11-ին արված լուսանկարներում երևում է շենքի փորված հիմքը՝ մի քանի տասնյակ սյուներով, որոնք, ենթադրաբար, օգտագործվում են շենքը սեյսմիկ վտանգավոր հատվածներում պաշտպանելու համար։ Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահին շինարարության նպատակները հայտնի չեն։ Իրանի իշխանությունները պաշտոնապես այս առթիվ հայտարարություն չեն արել։

Տաթև Ֆռանգյան