Արտահերթ ընտրության դեպքում դատավորները կարող են սաբոտաժ անել, կեղծիքները չքննել. Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Անկախ նրանից, թե ընտրությունները երբ կլինեն, մեզ պետք է, որ ընտրությունները լինեն որակյալ, որպեսզի ձևավորվող Ազգային ժողովը համամասնորեն ներկայացնի հանրային տրամադրությունները, և ձևավորված կառավարությունն էլ՝ հանրության մեծամասնության մոտեցումները: Դրա համար մեզ պետք է որակյալ Ընտրական օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ, ինչպես նաև ընտրությունների պատշաճ իրականացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Կարևոր է, որ դատարանները նորմալ, անաչառ վերաբերվեն բոլոր ընտրական վեճերին, անաչառ քննեն ընտրական հանցագործությունները՝ ում կողմից էլ որ դրանք կատարված լինեն»,- նշեց Իոաննիսյանը:

«Ես չգիտեմ ՀՀ որևիցե նախագահ, որ դատական իշխանության ներկայացուցիչների հետ այդ ձևաչափով հանդիպում ունեցած չլինի,- նշեց Իոաննիսյանը՝ անդրադառնալով դատական համակարգի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը: Նա նաև հավելեց, որ դա չի դիտարկում որպես վարչապետի կողմից դատական իշխանության վրա ճնշում:

«Եթե Հայաստանում դատական համակարգը լիներ գործադիրին ենթակա, ապա այժմ մենք բավականին այլ իրավիճակ կունենայինք:

Մեզ պետք են դատավորներ, որոնք կգործեն անաչառ, մանավանդ երբ որ խոսքն ընտրությունների մասին է: Իշխանությունների պարտականությունն է ստեղծել անաչառ դատական համակարգ, որը կկարողանա ընտրությունների ժամանակ ազնիվ և պատշաճ քննել ընտրական վեճերը և չառաջնորդվել քաղաքական ցանկություններով»,-նշեց Իոաննիսյանը:

Նա նաև ընդգծեց, որ արտահերթ ընտրությունների դեպքում դատավորները կարող են սաբոտաժ անել, կեղծիքները չքննել:

Մանրամասները՝ տեսանյութում: