Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է
Հասարակություն
15.12.2020 | 16:48Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան անձանց գործով դատական նիստը։
Այս անգամ հետաձգման պատճառը եղել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին։
Նշենք, որ տևական ժամանակ է այս գործով դատական նիստերը չեն կայանում։