ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել Գոգավանի անցակետում

Լուրեր

27.04.2026 | 17:17
Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում համատեղ ռազմական արտադրության շուրջ. Ալիև
27.04.2026 | 17:09
Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում
27.04.2026 | 17:00
Իոաննիսյանին հարցրեք` 2022-ին «Իմ քայլը» հիմնադրամի անունը կապ ունե՞ր համանուն դաշինքի հետ. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:50
Կրեմլը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը Պուտինի և Զելենսկիի հետ զրույցների մասին
27.04.2026 | 16:41
Լենա Նազարյանը թեկնածու չէ և չի մասնակցում ընտրություններին. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:38
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
27.04.2026 | 16:30
Ռազմական ծախսերը կտրուկ աճել են Եվրոպայում ու Ասիայում՝ հասնելով 16 տարվա ընթացքում չտեսնված մակարդակի. SIPRI
27.04.2026 | 16:27
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի գործով չորս անձ է ձերբակալվել՝ ընտրողներին կաշառք խոստանալու կասկածանքով․ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2026 | 16:16
Փաստաբաններիս խնդրել եմ դիտարկել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելու հնարավորությունը. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:04
Ռուս զինվորականները խոստովանել են, որ լքել են Մալիի Կիդալ քաղաքը
27.04.2026 | 15:55
Մեքենա վարելու ուսուցումը ՆԳՆ-ն նախատեսում է պարտադիր դարձնել
27.04.2026 | 15:48
Չեխիան մտադիր է գազ գնել Ադրբեջանից
27.04.2026 | 15:44
Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Սլովանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 15:42
2025-ին Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո․ ՆԳՆ
27.04.2026 | 15:39
ՄԱԳԱՏԷ-ն դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Բոլորը

ՊԵԿ-ից հայտնում են, որ Գոգավանի անցակետը դեկտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքը։ Վրացական կողմում ճանապարհների և մաքսակետի վերանորոգման նպատակով ժամանակավորապես դադարել էր բեռնատարների հոսքը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Գոգավան՝ տեղում հետևելու բնականոն ռեժիմի վերադարձած մաքսակետում ծառայության կազմակերպմանը։ «Վրացական կողմում նորոգվում էին մաքսակետը և ճանապարհները, ինչի հետևանքով այս տարվա մարտ ամսից Գոգավանի անցակետը չէր գործում: Դեկտեմբերի 1-ից անցակետը վերագործարկվել է, վերանորոգումից հետո ճանապարհներն ավելի նպաստավոր են դարձել բեռնատարների համար»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ ղեկավարը շրջել է անցակետի տարածքով, դիտարկել սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները և գնահատել մաքսակետի հնարավորությունները։ Էդվարդ Հովհաննիսյանն անցակետի բուժաշխատողներից հետաքրքրվել է նաև հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Կոմիտեի ղեկավարը դիտարկել է Գոգավանի անցակետում ծառայություն իրականացնող ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքը։ Էդվարդ Հովհաննիսյանի համոզմամբ` լավ արդյունքը պարտավորեցնող է, ուստի մատուցվող ծառայությունների որակի բարելավումը պետք է լինի շարունակական: Նա հանձնարարել է շարունակել մաքսային հսկողության կազմակերպումն այնպես, որ երաշխավորվի բոլոր գործընթացների օպերատիվությունը։ «Կարող եմ փաստել, որ Գոգավանի անցակետի անձնակազմն այս պահին գտնվում է լիովին պատրաստ վիճակում։ Օրական սպասարկվում է 50-70 բեռնատար, որոնց մուտքն այսօր արդեն Գոգավանով է կազմակերպվում։ Անցակետում բոլոր ծառայությունները և ենթակառուցվածքները պատրաստ են` բեռների տեղափոխման համար անհրաժեշտ ծառայությունները մատուցելուն, և իմ գոհունակությունն եմ հայտնում անցակետի աշխատանքների բարձր կազմակերպվածության, այդ թվում` տարածքային ամբողջական պայմանների առկայության համար»,-ընդգծել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Մինչև վրացական կողմի ճանապարհների նորոգումը, վարորդները հաճախ խուսափում էին ներմուծումների և արտահանումների դեպքում Գոգավանով երթուղին ընտրել։ «Վրաստանի կողմից նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, վարորդների կարծիքով, բեռնատարների շարժը Գոգավանով ավելի հարմար է դարձել, քանի որ Հայաստանի կողմից ճանապարհները ևս ավելի հեշտ անցանելի են: Վերագործարկումից հետո սպասում ենք բեռնատարների հոսքի ավելացում: Անցակետը պատրաստ է օրական մինչև 150 բեռնատար սպասարկել»,-վստահեցրել է Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի պետ Մայիս Հովհաննիսյանը` հավելելով, որ անցակետում կենտրոնացված են բոլոր այն ծառայությունները, որոնք ապահովում են տնտեսական անվտանգությունը, միաժամանակ արտաքին տնտեսական գործունեության անխափան իրականացումը։