Ալիևը մեզ հաթաթա է տալիս, իսկ այստեղ իշխանավորները խաղաղասիրական ելույթներ են ունենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը չի բխում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության շահերից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե անհրաժեշտ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները սերտացնել։

«Ովքեր այդ օրակարգը բերում են, ընդհանարապես չեն տիրապետում իրավիճակին կամ աշխարհաքաղաքական տարածաշրջանային վերլուծությունների պակաս ունեն, կամ միտումնավոր տգիտություն են փորձում սերմանել։ Անհնար է այս պարագայում նույնիսկ մտածել հարաբերությունների վերականգնման համար, որովհետև թե Թուրքիան, թե Ադրբեջանը չեն դիտարկել և չեն դիտարկում Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ, որի հետ իրենք կունենան նույնիսկ ապագայում կունենան ինչ-որ հարաբերություններ սերտացնելու։ Դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը Թուրքիայի և Ադրբեջանի հետ չի բխում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության շահերից։ Այն մարդիկ, որոնք փորձում են դա ինչ-որ ձև հիմնավորում են, այդ հիմնավորումները մանկապարտեզային մակարդակում են և ջախջախվում են»,- նշեց Աբովյանը։

Դիտարկմանը, որ Թուրքիան սահմանը Հայաստանի հետ բացելու պատրաստակամության մասին հայտարարություն է տարածել՝ Աբովյանն ասաց. «Միայն կատարյալ հիմար մարդը կարող է հիմնվել թուրքի ու ադրբեջանցու «պոզիտիվ հայտարարությունների վրա»։ Թուրքերի հետ ինչ պայմանով են իրենք պատրաստվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Թուրքիան առաջինն ասելու է՝ Ցեղասպանության հարցն օրակարգից հանում եք, երկրորդը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց՝ մենք հայերի և Հայաստանի Հանրապետության հետ խնդիր չունենք, մեքն կողմնակից ենք արդար կիսմանը. ի՞նչ են փորձում թուրքերը կիսել, իրենց կիսելը նշանակում է՝ Հայաստանի և հայ ժողովրդի ոչնչացում»։

«Ադրբեջանը և Թուրքիան համարում են, որ արցախյան հարցը լուծված է: Դա նշանակում է, որ իրենք միտված են Արցախը լիովին օկուպացնել և հայկական բնակչությանը ոչնչացնել: Ալիևը Մինսկի խմբի համանախագահներին վռնդելով՝ փաստացի պատասխան տվեց փաշինյանականների «բյուրեղյա երազանքներին»՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսության գնալու և հարաբերություններ հաստատելու մասին:

Ես չեմ հասկանում՝ ինչու են այս ահավոր վտանգավոր աշխարհաքաղաքական թեզը բերում հայկական տիրույթ: Ալիևն ասում է՝ ես այլևս չունեմ Ղարաբաղի խնդիր, դեռ մի բան էլ խոսում է Երևանի և Զանգեզուրի մասին: Քոչվոր ցեղի ղեկավարը մեզ հաթաթա է տալիս, և զուգահեռաբար այստեղ իշխանությունները «խաղաղասիրական, կոնստրուկտիվ» ելույթներ են ունենում, բայց սա դեստրուկտիվ է»,- նշեց Աբովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: