Նյու Յորքի եկեղեցու բակում կրակոցներ են հնչել․ հանցագործը սպանվել է․ Reuters

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Նյու Յորքում զինված անձը «Սպանի՛ր ինձ» գոռալով՝ կրակ է բացել քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու աստիճաններին սուրբծննդյան ամենամյա ելույթից անմիջապես հետո։ Վերջինը սպանվել է ոստիկանների կողմից արձակված կրակոցների արդյունքում, գրում է Reuters-ը։

Դեպքի վայրում գտնվող իրավապահների արագ գործողությունների շնորհիվ ոչ ոք չի տուժել, լրագրողներին հայտնել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ Դերմոտ Շեանը։

Կասկածյալը, որի ինքնությունը դեռևս չի բացահայտվել, փոխհրաձգության ժամանակ առնվազն մեկ հրազենային վիրավորում է ստացել գլխի հատվածում, տեղափոխվել տեղի հիվանդանոց, որտեղ արձանագրվել է նրա մահը։ Շեանը հայտարարել է, որ ոստիկանների կողմից 15 կրակոց է արձակվել կասկածյալի ուղղությամբ։

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ և, ըստ ամենայնի, կասկածյալին պատկանող պայուսակ, որի մեջ եղել են բենզին, պարան, մետաղալարեր, մի քանի դանակ, Աստվածաշունչ և ժապավեն։

«Կարծում եմ՝ բոլորս կարող ենք ենթադրել, որ այս պայուսակի պարունակությունը վկայում է հանցագործի վատ մտադրությունների մասին»,- հավելել է նա:

Տաթև Ֆռանգյան