Քաշքշոց ոստիկանների ու ցուցարարների միջև. Գեղամ Մանուկյանը բերման ենթարկվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.12.2020 | 15:23Սայաթ Նովա փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքուկ սկսվեց: Ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, այդ թվում բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին:
Վերջինս դիմադրում էր և վանկարկում. «Նիկոլ դավաճան»:
Նշենք, որ այսօր Երևանի տարբեր հատվածներից քաղաքացիները «Արժանապատվության երթ» էին կազմակերպել դեպի Ֆրանսիայի հրապարակ: