Գառնիկ Իսաղուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ` սուտ մատնության դեպքի առթիվ

Լուրեր

27.08.2026 | 13:26
Նախագահ Քոչարյանը այս պահին կալանավորված չէ Հոկտեմբերի 27-ի համար․ Գրիգորյանը՝ Միքայելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:18
Գոռ Վարդանյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:09
Հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից
27.08.2026 | 13:00
Ռուբինյանը «Նեմեսիս»-ի մարտիկ ա իրեն դիրքավորել, ասում ա՝ վրեժ ենք լուծելու, ի՞նչի համար․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:51
Արդեն օդանավ էին նստեցնում, որ մեր գերիները գան, Փաշինյանն ասաց՝ ոչ, Mr. President, չթողնե՞ք․Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:42
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանի ներդրումը ԵՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է 1%
27.08.2026 | 12:35
Հայ ըմբիշները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Poland Open-ի առաջին օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:30
Նեպալում ջրհեղեղի հետևանքով շուրջ 1,500 անհետ կորած կա, մեծ մասը՝ զբոսաշրջիկներ․ Տիբեթի սահմանին առնվազն 165 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:25
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 12:21
Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան․ Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կկալանավորվի // Կիևյան կամրջի վրա ավտոբուս է հրդեհվել․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 12:06
Անկախության տոնին ելույթ կունենա «Վարչաֆեստ»-ի մրցանակակիրը. ԿԳՄՍ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:01
ԿՀՎ ղեկավարը Մոսկվա էր մեկնել՝ ՆԱՏՕ-ի վրա հարձակման անթույլատրելիության մասին նախազգուշացնելու․ WSJ, Politico
27.08.2026 | 11:55
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
27.08.2026 | 11:46
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային
Բոլորը

«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրեական գործ է հարուցվել:

«Գ. Իսաղուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերը նշված հանգամանքները հերքվել են, և 2020թ. դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, ուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: