ԱՊՀ ԱԳՆ ղեկավարները հավանության են արժանացրել համագործակցության հիմնական ոլորտների հայեցակարգը

Լուրեր

17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
Բոլորը

ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարները տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրած նիստի ավարտին հավանության են արժանացրել համագործակցության հիմնական ոլորտների հայեցակարգն ու քննարկել միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Հանդիպման մասնակիցները քննարկել են Համագործակցության ձևաչափով ինտեգրացիոն համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով կորոնավիրուսի տարածման բացասական հետևանքները հաղթահարելու համատեղ գործողությունների վրա։ Հաստատվել է ԱՊՀ հետագա զարգացման նոր հայեցակարգի նախագիծը, որը սահմանում է միջնաժամկետ համագործակցության հիմնական ուղղությունները: Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակին ընդունվել է մասնակից պետությունների համապատասխան համատեղ հայտարարության նախագիծը, որը հաստատման կներկայացվի Համագործակցության երկրների ղեկավարներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարները նաև պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ռուսաստանում 2021 թվականի ապրիլի 2-ին։

Հավելենք, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ տարածքում տիրող բարդ իրավիճակի ֆոնին՝ պատերազմ Լեռնային Ղարաբաղում, զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքների, ինչպես նաև անկարգությունների արդյունքում Ղրղզստանում գրանցված իշխանափոխություն:

Տաթև Ֆռանգյան