Մահացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին
Կյանքից հեռացել է իտալական ֆուտբոլի լեգենդ, Ոսկե գնդակի դափնեկիր և աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Ռոսին 65 տարեկան էր: Մահված պատճառ է հանդիսացել թոքերի քաղցկեղը:
1981 թվականին նա տեղափոխվեց «Յուվենտուս»՝ կազմելով ոսկե եռյակ Միշել Պլատինիի և Զբիգնև Բոնեկի հետ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1982-ում նա դարձել է 6 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ ճանաչվել է 1982 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։ Դարձավ լավագույնը, չնայած նրա երկարատև որակազրկմանը, որը ավարտվեց առաջնությունից ընդամենը 1 ամիս առաջ։ Ճանաչվեց նաև առաջնության լավագույն ռմբարկու։ Այդ նույն տարում, ըստ France Football ֆրանսիական ամագրի, ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։