Սպանության փորձ. «Հայէկոնոմբանկ»-ի գործադիր տնօրենին պատկանող «LEXUS LX 570»-ի տակ պայթուցիկ սարք է ամրացվել

Լուրեր

17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
Բոլորը

2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից  մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցի շենքերից մեկի  բակում կայանված «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, վարորդի կողմից վարելու ընթացքում պայթել է: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերոնշյալ ԲԲԸ-ի գործադիր տնօրենը  ավտոմեքենայում չի գտնվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասով, կազմվել է քննչական խումբ:

Դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման  աշխատակիցներին, նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: