Մեզ պետք է նոր բյուջեի նախագիծ․ «Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի բյուջեի նախագծին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է 2021թվականի բյուջեի մասին օրենքի ներկայացված նախագծին, խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այն համարում է իներցիոն՝ ներկայիս մարտահրավերներին և իրավիճակին չհամապատասխանող:

«2021-ի պետբյուջեի նախագիծը, որը մշակվել էր դեռ մինչև պատերազմի սկսվելը, նույնիսկ մակրոտնտեսական ցուցանիշների վերանայման պայմաններում չի համապատասխանում ներկայիս իրողություններին և մարտահրավերներին»,- ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Արկադի Խաչատրյանը:

Նա ներկայացրեց, թե որոնք են իր մատնանշած իրողությունները: «Հուսալքությունն ու հուսահատությունը, տնտեսական հսկա անորոշություններն իրենց արտացոլումն են գտնում քաղաքացիների, տնտեսավարող սուբյեկտների վարքագծի, տնտեսական որոշումների վրա: Հետևաբար առանց ներդրումների և կապիտալ ծախսերի կատարման անկարողության պայմաններում մենք չենք կարող խոսել արդյունաբերության և տնտեսության արդիականացման մասին: Պատերազմն իր արտացոլումը գտավ և իր ազդեցությունը թողեց նաև մեր դեմոգրաֆիկ վիճակի վրա: Ցավոք, տիրող հոգեբանական վիճակը և սպասումները, տնտեսական անորոշությունները հիմք են հանդիսանում՝ ենթադրելու, որ եթե այս պայմաններում շատ արագ չկարողանանք կարգավորել վիճակը, դա կարող է բերել նաև արտագաղթի»,- ասաց պատգամավորը:

Խաչատրյանի կարծիքով՝ եթե շատ արագ չկարգավորվի քաղաքական կայունությունը արագ վերականգնում ակնկալել չի լինի:  Ըստ նրա՝ կապիտալ ծախսերի կատարողականի ավելացումը, ծախսերի արդյունավետության բարձրացումը խիստ անհրաժեշտ միջոցառումներ են, պետք է վերանայվի նաև ծախսերի կառուցվածքը: «2021-ի բյուջեի նախագիծը դիտարկում եմ որպես իներցիոն՝ ներկայիս մարտահրավերներին և իրավիճակին չհամապատասխանող: Մեզ պետք է նոր բյուջե: Եվ ես կարծում եմ, որ անցումային կառավարությունը նոր ռազմավարությունը մշակելուց հետո պետք է ներկայացնի պետբյուջեի նոր նախագիծ»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: