Վարչապետի որոշմամբ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Սյունիքի և Արմավիրի փոխմարզպետները
Քաղաքականություն
08.12.2020 | 20:56Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այս մասին նշված է վարչապետի որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Կարեն Գրիգորյանն է ազատվել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից: