Եթովպիայում սպանվել են ՄԱԿ-ի անվտանգության թիմի անդամները՝ փորձելով հասնել էրիթրեացի փախստականների ճամբար

Լուրեր

17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Բոլորը

Եթովպիայի ապստամբ Թիգրայի նահանգ այցելող ՄԱԿ-ի թիմը գնդակահարվել է երկու անցակետերը ճեղքելուց հետո։ Այս մասին հայտնել են երկրի կառավարությունից՝ հայտարարելով, որ պատերազմի արդյունքում տուժած հյուսիսում օգնության գործողությունների համար «դայակների» կարիք չունեն, գրում է Reuters-ը:

ՄԱԿ-ի անվտանգության թիմը փորձում էր մուտք գործել դեպի էրիթրեացի փախստականների Շիմելբա ճամբար, երբ նրանց վրա կրակ է բացվել:

Եթովպիայի կառավարության՝ Թիգրայի հարցերով աշխատանքային խմբի խոսնակ Ռեդվան Հուսեյնը լրագրողներին ասել է, որ ՄԱԿ-ի թիմը չթույլատրված տարածք մուտք գործելու համար մեքենան արագ վարելով կոտրել է երկու անցակետ:

«Երբ նրանք պատրաստվում էին կոտրել երրորդը, նրանց վրա կրակ է բացվել»,- հայտարարել է նա:

Հավելենք՝ Թիգրայի նահանգում դաշնային զորքերի ռազմական գործողությունն սկսվել է նոյեմբերի 4-ին այն բանից հետո, երբ Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (ԹԱԺՃ) խռովարարաները մեկ օր առաջ հարձակվել էին Հյուսիսային հրամանատարության օբյեկտների վրա, սպանել կենտրոնական իշխանությանը հավատարիմ զինվորականներին և զավթել ծանր սպառազինությունը: Գործողության մարտական փուլն ավարտվել է նոյեմբերի 28-ին դաշնային զորքերի կողմից Թիգրայի մայրաքաղաք Մեքելի գրավմամբ և նահանգի բոլոր խոշոր քաղաքների ու ռազմավարական օբյեկտների նկատմամբ Ադիս Աբեբայի վերահսողության ներքո վերադարձմամբ: Եթովպիայի Գլխավոր դատախազությունը տվել Է ԹԱԺՃ-ի վերնախավի շուրջ 70 անձանց կալանագիր, նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջ։

Տաթև Ֆռանգյան